Գեղարքունիքի՝ Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանը հյուրընկալեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված գավառցի տղաների ծնողներին ու հարազատներին: Հայ զինվորին նվիրված՝ «Կյանք՝ կյանքի համար» խորագրով միջոցառմամբ ամփոփվեց ապրիլյան գրադարանային շաբաթը: Միջոցառման թեման ընտրել էին գրադարանի ակտիվ ընթերցողները: Նրանք էլ միացել էին գրադարանի աշխատակիցներին՝ միջոցառումը համալրելով նաև իրենց աշխատանքով: Գրադարանային շաբաթն անցկացվեց ապրիլի 12-19-ը՝ «Գիրքը՝ բալասան» խորագրի ներքո: Ազգային գրադարանային շաբաթն արդեն 20 տարվա պատմություն ունի և անցկացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ:
Գեղարքունիքի՝ Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանը հյուրընկալեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված գավառցի տղաների ծնողներին ու հարազատներին: Հայ զինվորին նվիրված՝ «Կյանք՝ կյանքի համար» խորագրով միջոցառմամբ ամփոփվեց ապրիլյան գրադարանային շաբաթը: Միջոցառման թեման ընտրել էին գրադարանի ակտիվ ընթերցողները: Նրանք էլ միացել էին գրադարանի աշխատակիցներին՝ միջոցառումը համալրելով նաև իրենց աշխատանքով: Գրադարանային շաբաթն անցկացվեց ապրիլի 12-19-ը՝ «Գիրքը՝ բալասան» խորագրի ներքո: Ազգային գրադարանային շաբաթն արդեն 20 տարվա պատմություն ունի և անցկացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ:
Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը կազմավորվել է 1935թ.-ի ապրիլի 17-ին: Կամոյի պետական թատրոնը 1950թ.-ից սկսած ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության որոշմամբ կոչվել է Լ. Քալանթարի անունով: Այն գոյություն ունի 1895թ-ից: Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել ապրիլի 9-ին` կիրակի օրը,քաղաքի հայոց ուսումնարանի դահլիճում: Բեմադրվել է Րաֆֆու ,,Սամվել,, պատմական ողբերգությունը 5 գործողությամբ, այդ նույն ժամանակաշրջանում բեմադրվել է նաև ,,Երեք քաջեր,, 1 գործողությամբ կատակերգությունը: 1935թ. ապրիլի 29-ին տեղի ունեցավ Կամոյի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի նոր շենքի հանդիսավոր բացումը: Այստեղ կան լավագույն պայմաններ՝ 550 տեղանոց դահլիճ, ճեմասրահ, փորձասենյակներ, սրճարան: Այդ ամենը կնպաստի արտիստների արդյունավետ աշխատանքին, նրանց ընդունակությունների ու դիրքերի առավել լավ դրսևորմանը, հանդիսականների սպասարկման կուլտուրայի բարձրացմանը: Հայ դրամատուրգների լավագույն գործերից բեմադրվել են «Պատվի համար», «Քանդած օջախ», «Խաթաբալա», «Նամուս», «Պաղտասար ախպար», «Վարազդատ» և այլ գործեր:
«Գավառի Հայրապետ Խաչատրյանի (Կոլոտի) անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ
Գավառի արվեստի դպրոցը հիմնադրվել է 1982 թվականին:
2008-2010 թթ. Գավառի քաղաքապետարանի և ՀՀ սոց. ներդրումներ հիմնադրամի կողմից դպրոցի շենքը հիմնովին վերանորոգվել է, ապահովվել ջեռուցման համակարգով և համալրվել նոր գույքով:
2015 թվականի հոկտեմբերի 17-ին Գավառի քաղաքապետարանի նախաձեռնությամբ դպրոցի մոտ տեղադրվեց Կոլոտ Հայրապետի արձանը և միաժամանակ դպրոցն անվանակոչվեց բարեգործ Հայրապետ Խաչատրյանի (Կոլոտի) անունով:
Դպրոցում գործում են դաշնամուրային, երգեցողության, ազգային նվագարանների (դուդուկ, շվի, զուռնա, քանոն, սանթուր), հարվածային գործիքների, պարարվեստի, թատերարվեստի, կերպարվեստի բաժիններ: Դպրոցում սովորում են շուրջ 390 աշակերտներ: Դպրոցը համալրված է երիտասարդ մանկավարժներով, որոնց մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ սովորողները ցուցաբերում են բարձր առաջադիմություն: Արվեստի դպրոցի սաները մասնակցում են միջազգային, հանրապետական, մարզային մրցույթ – փառատոնների, օլիմպիադաների:
Գավառի Հ.Թալալյանի անվան երաժշտական դպրոցի պատմություն
1945 թ-ին Հայաստանում ստեղծվեցին 5 երաժշտական դպրոցներ, որոնցից 1-ը Կամո քաղաքի մանկական երաժշտական դպրոցն էր /հիմնադիր Կարո Մուսոյան/ , որը 1985թ-ին դպրոցի 40 ամյա տարելիցին վերանվանվեց Կոմիտասի կվարտետի ալտահար Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոց:
Դպրոցն ունի 75 տարվա պատմություն և իր պատկառելի տարիքով ունեցել է զգալի հաջողություններ: Դպրոցն իր պատմության ընթացքում տվել է այնպիսի երաժիշտ –կատարողներ, որոնք հայտնի են թե Հայաստանում և թե Հայաստանի սահմաններից դուրս:
Նրանք են.
Ժաննա Բլբուլյան –տեսաբան, կոմպոզիտոր,ստեղծագործում է Ֆրանսիայում:
Հովհաննես Մալխասյան – կոնտրաբաս, Գավառի արվեստի դպրոցի հիմնադիր, նախկին տնօրեն, Գավառի երաժշտական ուսումնարանի նախկին տնօրեն ,ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան:
Հրաչյա Ղազանչյան –թավջութակահար, Հ.Թալալյանի անվան երաժշտական դպրոցի նախկին տնօրեն, ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան:
Ժաննա Խոյեցյան –տեսաբան, խմբավար, Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի մանկավարժ, ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան:
Յուրիկ Ղուլոյան – Թավջութակահար, Սարուխանի արվեստի դպրոցի տնօրեն, կոնսերվատորիա:
Կառլեն Կարապետյան – ջութակահար, Երևանում երաժշտական դպրոցի տնօրեն, կոնսերվատորիա:
Արփինե Զարգարյան - դաշնակահարուհի, ներկայումս Հ.Թալալյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, ՀՀ կրթության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչ Գեղարքունիքի մարզում, ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան: 2013-2014 ուս. տարում Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի կողմից պարգևատրվել է «Տարվա լավագույն տնօրեն»:
Կարեն Սիրականյան - դուդուկահար, ՀՀ կրթության աջակցության հիմնադրամի Գեղարքունիքի մարզի մեթոդիստ:
Դպրոցում գործում է Մյուզիքլի բաժին, դհոլահարների համույթ, վոկալ-գործիքային համույթ և ժողովրդական գործիքների համույթ, երգչախումբ:
Գավառի՝ Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմին նորույթ էր. պարային ներկայացում. Tango mi amor: Երևանի՝ Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի «Պարարվեստի ռեժիսուրա» բաժնի ուսանող, գավառցի Հովհաննես Հասասյանը և նրա պարընկերուհիները պարի լեզվով պատմեցին սիրո պատմություն, որի երկու գլխավոր հերոսուհիները սիրահարված են մեկ տղամարդու. սեր, կիրք, հուսահատություն, ուրախություն ու թախիծ պարային ներկայացումը գավառցի թատերասերներին հույզեր փոխանցելու նոր կերպ էր:
Կյանքի զարթոնքը խորհրդանշող Զատիկ տոնի հետ զարթոնք է ապրում նաև թանգարանը: Զատկին նվիրված միջոցառումը, ինչպես ավանդույթն է, անցկացվեց հազարաշենը ներկայացնող սրահում։ Գավառի մանկապատանեկան ուսուցողական կենտրոնի սաները ներկայացրին Հիսուս Քրիստոսի խաչելության և հարության մասին ստվածաշնչյան պատմություններ, զատկին առնչվող ծեսերի մասին տեղեկություններ, կատարեցին բնության զարթոնքը խորհրդանշող տոնը գովերգող երգեր ու խաղեր:
Գեղարքունիքի՝ Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանը նոր շունչ է ստացել՝ ցուցադրվող ձեռագործ տիկնիկների ներկայությամբ: Թելից ու կտորից ծնունդ առած գունագեղ տիկնիկները մեկ շաբաթ այցելուներին պատմեցին իրենց հեքիաթները: Տիկնիկագործի և տիկնիկային թատրոնի միջազգային օրվա շրջանակում կազմակերպված ցուցադրության հիմնական մասը կազմում էին մեր քաղաքի ամենահայտնի տիկնիկագործ, ժողովրդական վարպետ Անահիտ Ճաթեյանի աշխատանքները:
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյան և զորավար Անդրանիկ. Հայ ժողովրդի այս երկու մեծ զավակների կապին ու գործին էր նվիրված ԳԵղարքունիքի՝ Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանում Գրքի օրվա շրջանակներում կազմակերպված հանդիպումը: Գրադարանի աշխատակիցներին սեփական նախաձեռնությամբ միացել էր գրող, անդրանիկագետ Ռուբեն Սիմոնյանը: Ռուբեն Սիմոնյանի գրական ստեղծագործական ուղուն և առանձին ստեղծագործությունների անդրադարձան ընթերցողները, նրա իրական հերոսների հարզատները, որոնք ապրում են մեր քաղաքում, մեր կողքին: Հնչեցին ընթերցումներ, «Մասունքներ» և «Անդրանիկ. Սիբիրական վաշտի ոդիսականը» գրքերի վերաբերյալ վերլուծություններ, գնահատականներ: Խոսվեց նաև գրքի կարևորության, գրքի նկատմամբ սեր և հետաքրքրություն արթնացնելու անհրաժեշտության մասին, իսկ միմյանց գիրք նվիրելն ամբողջացրեց օրվա և միջոցառման խորհուրդը:
Գավառի՝ Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը 2021 թվականի հունվար ամսվա վերջին «Փեսացուն Փարիզից» կատակերգության պրեմիերայով վերսկսեց թատերաշրջանը: Այս ներկայացմանը Գավառի թատերասերները սպասեցին շուրջ մեկ տարի: Պրեմիերան հետաձգվեց նախ՝ կորոնավիրուսի համավարակի, ապա՝ պատերազմի պատճառով: Հայ դրամատուրգ Արամաշոտ Պապյանի «Արտասահմանյան փեսացուն» կատակերգության բեմադրությունը ստանձնել էր նույն թատրոնի դերասան Նորայր Հերգնյանը: Թատերաշրջանը երկար սպասված կատակերգությամբ վերսկսելը նպատակ ուներ թոթափելու հայ ժողովրդին անցյալ տարի պատուհասած փորձությունների մռայլ ու հոգսաշատ տրամադրությունները:
Եվրոպական ժառանգության օրերի՝«Ժառանգություն և կրթությաուն. ցկյանս ուսումնառություն» խորոգրով ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառումը Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը նվիրեց բժշկապետ Վահան Արծրունուն: Միջոցառման բացման խոսքում թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Մնեյանը ներկայացրեց Արծրունիների տոհմը, որի սերունդները նշանավոր են եղել կրթության, գիտության ու մշակույթի բնագավառներում: Վահան Արծրունու կյանքն ու գործը ներկայացրեց թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը: Երևելի գիտնականի կյանքի տարբեր շրջաններին վերաբերող մանրամասն ու հետաքրքիր տեղեկությունները լսարանի համար ամբողջացրին Վահան Արծրունի մարդու և գիտնականի կերպարը, ով ամբողջ կյանքի ընթացքում չի դադարել սովորել և ինքնակատարելագործվել:
Գավառի պետական երաժշտական ուսումնարանը /այժմ քոլեջ/ հիմնադրվել է 1989թ. Հովհաննես Մալխասյանի նախաձեռնությամբ: Քոլեջը ստեղծման օրվանից մինչև 2005թ.-ն ղեկավարել է Հ. Մալխասյանը, իսկ 2006թ.-ից առ այսօր նրա դուստր Էլեոնորա Մալխասյանը: Քոլոջի գործունեության հիմնական նպատակը միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն է հետևյալ մասնագիտությունների գծով.
Իր հիմնադրման օրվանից քոլեջը տվել է շուրջ 500 շրջանավարտ: Նրանցից շատերը շարունակել են իրենց ուսումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում: Քոլեջի բոլոր շրջանավարտները ապահովված են աշխատանքով: Քոլեջն ապահովում է Գեղարքունիքի մարզի երաժշտական և արվեստի դպրոցներում պահանջված որակյալ մասնագետներով: Քոլեջի շենքը հիմնանորոգված է, ունի լոկալ ջեռուցում, համալրված է երաժշտական գործիքներով, ժամանակակից տեխնիկական միջոցներով, դիդակտիկ նյութերով: Քոլեջի դասախոսական կազմը տիրապետում է մասնագիտական զարգացման անհրաժեշտ կարողությունների, պարբերաբար իրականացվում են վերապատրաստման դասընթացներ: Քոլեջի ուսանողները մասնակցում են տարբեր հանրապետական և միջազգային փառատոնների ու մրցույթների և արժանանում բարձրագույն մրցանակների և պատվոգրերի: