fon
logo
  

Մեկնարկ

ՙՔյավառ հեռուստաընկերություն՚ ՍՊԸ-ն հիմնադրվել է 07.03.1997թ.' Ֆելիքս Ղարաբաղցյանի կողմից: Առաջին եթերը հեռարձակվել է 1997 թվականի ապրիլի 7-ին:

Հեռարձակում

Հեռուստաընկերության հաղորդումները ցուցադրվում են ՙԳեղամա մեդիա հոլդինգի՚ եթերով: Այն հեռարձակվում է Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում: "Քյավառ" հեռուստաընկերութունը ՙԳեղամա Մեդիա Հոլդինգ՚-ի երեք հիմնադիրներից մեկն է :

Հեռուստալսարան

ՙԳեղամայի՚ պոտենցիալ հեռուստալսարանը կազմում է շուրջ 240 000 մարդ:

Նորություններ

Գործունեության առաջին իսկ օրվանից հեռարձակում ենք տեղական լուրեր: Լուրերի պատրաստման եւ հեռարձակման հարցում սերտորեն համագործակցում ենք տարբեր հեռուստաընկերությունների եւ կազմակերպությունների հետ: Հեռուստաընկերության տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս ուղիղ կապ հաստատել հանրապետական սփռման մի շարք հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերի հետ:

Մասնագիտական վերապատրաստումներ

Հեռուստաընկերության աշխատակիցները մասնակցել են ՙԻնտերնյուս-Հայաստան՚, ՙԱյռեքս՚, ՙՊրես Նաու՚ կազմակերպությունների կողմից կազմակերպված բազմաթիվ մասնագիտական վերապատրաստման դասընթացների: Դասընթացները ներառել են հետեւյալ թեմաները. հեռուստաօպերատոր, հեռուստառեժիսուրիա, հեռուստալրագրություն, վավերագրական ֆիլմերի, թոք-շոուների արտադրություն, մենեջմենթ, գովազդ եւ այլն:

Հեռուստաընկերության աշխատակիցները, մասնագիտական որակների կատարելագործման նպատակով, պարբերաբար մեկնում են արտերկրի մեդիակենտրոններ: Նրանք դասընթացներ են անցել ԱՄՆ-ում, Խորվաթիայում, Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում եւ այլուր:

2009 թ. սկսած ամեն տարի հեռուստաընկերությունը կազմակերպում է լրագրողական, օպերատորական, հեռուստածրագրերի վարման դասընթացներ' 10 երիտասարդների համար: Դասընթների մասնակիցներից մի քանիսը համալրել են ընկերության աշխատակազմը:

Շենքային պայմաններ

2009 թ. մայիսից հեռուստաընկերությունը գործում է շենքային նոր պայմաններում, որն ընդգրկում է 1320 քմ տարածք, ապահովում է հարմարավետ աշխատանքային եւ ստեղծագործական պայմաններ, ունի ժամանակակից չափանիշերով կահավորված աշխատասենյակներ եւ նկարահանման տաղավարներ:

Համագործակցություն

Գործելով մարզում' հեռուստաընկերությունն ակտիվորեն համագործակցում է մայրաքաղաքային լրատվական եւ այլ կազմակերպությունների հետ, մասնակցում տարաբնույթ միջոցառումների ու մրցույթների: ՙՔյավառ՚ հեռուստաընկերության լրատվական առանձին ծրագրեր, ռեպորտաժներ եւ հաղորդումներ ներկայացվել են հանրապետական տարբեր մրցույթների եւ արժանացել մրցանակների:

Դրամաշնորհներ

Հեռուստաընկերությունն իր նախագծերի իրականացման համար պարբերաբար ֆինասական աջակցություն է ստանում տարբեր դոնոր կազմակերպություններից:

1998թ-ին հաղթել է ՙԻնտերնյուս՚, ՙԵվրազիա՚, ՙԲՀԻՕՀ՚ կազմակերպությունների կողմից հայտարարված ՙԼրատվական ծրագրերի զարգացման՚ մրցույթում եւ արժանացել դրամաշնորհի:

1998թ.-ին ԲՀԻՕՀ կողմից հայտարարված ՙԴատաիրավական բարեփոխումները Հայաստանում՚ մրցույթի շրջանակներում ֆինանսական օժանդակություն է ստացել ՙԻրավունք՚ հեռուստանախագծի իրակամացման համար:

2000թ.-ին ՙԵվրասիա՚ հիմնադրամի կողմից կազմակերպված ՙՀասարակական երկխոսություն ուղիղ եթերում՚ թեմայով մրցույթի շրջանակներում ստացած դրամաշնորհով իրականացրել է ՙԱսպարեզ՚ հասարակական քաղաքական հեռուստանախագիծը:

2001թ.-ին ՙԻնտերնյուս-Հայաստան՚ կազմակերպության կողմից հայտարարված ՙԿանայք Հայաստանում՚ մրցույթուի շրջանակներում ֆինանսական աջակցություն է ստացել ՙՀատակում՚ ֆիլմի նկարահանման համար: Ֆիլմը մասնակցել է միջազգային փառատոնների եւ արժանացել մրցանակների:

2001թ. ՙՔյավառ՚ հեռուստաընկերությունն արտադրել է ՙԳեղամա աշխարհ՚ վավերագրական ֆիլմը: 2011 թ. այն ներկայացվել է Գյումրիում կայացած մշակութային փառատոնին եւ ստացել է 2-րդ մրցանակ:

2003թ. ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ իրականացրել է Գեղարքունիքի մարզի ՏԻՄ-երի գործունեությանը նվիրված ՙՀամայնքը մեր տունն է՚ հեռուստանախագիծը:

2008-2009 թթ. հոլանդական ՙՊրես Նաու՚ կազմակերպության ֆինասնական աջակցությամբ իրականացվել են հասարակական-քաղաքական հեռուստանախագծեր եւ զարգացվել են հեռուստաընկերության կարողությունները:

2009 եւ 2011 թթ.-ին հեռուստաընկերության ծրագրային առաջարկները հավանության են արժանացել ՙԲաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան՚ կազմակերպած մրցույթներում, ինչի շնորհիվ իրականացվում է ՙՎեկտոր՚ հասարակական-քաղաքական հեռուստանախագիծը:

Վարքականոն

Հեռուստաընկերության խմբագրությունն ունի նորությունների բաժնի աշխատակիցների համար մշակված վարքականոն:


Տնօրեն
personPhote
Արմեն Սպարտակի Գալստյան
Գլխավոր խմբագիր
personPhote
Գրիգոր Լևիկի Դաշտոյան
Գլխավոր հաշվապահ
personPhote
Արաքսյա Կառլենի Միրիբյան
Համակարգող և հաղորդավար
personPhote
Արփիկ Վրեժի Կակոյան
Ծրագրերի բաժնի վարիչ. մոնտաժող
personPhote
Տիգրան Ժորիկի Վարդանյան
Տեսագրող օպերատոր
personPhote
Սարգիս Ռաֆիկի Ալավերդյան
Տեսագրող օպերատոր
personPhote
Վարդգես Վանոյի Խաչատրյան
« ‹ Prev Page 1 of 1 Next › »