fon
logo
  

Խելացի ֆերմա

Ճամբարակի տարածաշրջանի Մարտունի գյուղի բնակիչ, ֆերմեր Ազատ Խաչատրյանը պետության աջակցությամբ իրականացնում է «Խելացի ֆերմա» ծրագիրը: 20-25 կովի համար 23մլն. դրամ արժեքով ծրագրի իրականացմանը համագյուղացիները թերահավատորեն էին վերաբերվում: Նրանց համար խորթ էր հատկապես անասնաշենքի տիպը: 4 կողմից օդափոխվող անասնաշենքի  ընդարձակությունը թույլ է տալիս տարածքի մաքրումն իրականացնել փոքր տրակտորի միջոցով: Կիթը կատարվում է մեքենայական եղանակով:  «Խելացի ֆերմա» ծրագիրն անասնապահությունը դարձրել է առավել արդյունավետ ու հեշտ: «Անասունների խնամքի ու գոմի պայմանների նկատմամբ նորարարական մոտեցման շնորհիվ ավելանալու է մթերատվությունը, և բնականաբար, անասնապահությունից ստացվող եկամուտները»,-վստահեցրեց Ազատ Խաչատրյանը:

Advertising


Խելացի ֆերմա
Պատվաստում՝ դաբաղ հիվանդության դեմ
Ոչխարաբուծության զարգացում
Ձկնաբուծության զարգացում
Գավառի տնտեսություն
« ‹ Prev Page 1 of 1 Next › »