fon
logo
  
From the side of the case, you can uk replica watches intuitively feel the beautiful curve of replica watches this watch, slim case and elegant natural curvature. It is replica watch also very comfortable to wear on the wrist swiss watches replica and fits the wrist.

Դարույնք

Ազգային ինքնության ճանաչման ու պահպանման նպատակով “Քյավառ” հեռուստաընկերությունը նախագծեց ոչ նյութական մշակութային արժեքների վերականգնման ու տարածման մի ծրագիր: Դա էր թելադրում ազգային դիմագծի վերականգնման անհրաժեշտութունը: Եթե յուրաքանչյուր հայ վերագտնի իր հզոր արմատներն ու իր երեխաներին էլ դաստիարակի այդ ոգով, մենք ավելի ուժեղ եւ ներդաշնակ կապրենք:

Ոչ նյութական մշակութային արժեքների կրողների թիվն ավելացնելու նպատակով էլ հենց կազմակերպվեց հայ ազգային պարի ուսուցում:

Ծրագիրն իրականացվեց  ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Բացառապես ուսուցողական այս նախագծում ընդգրկվել են 7-ից բարձր տարիքի տղաներն ու աղջիկները, ովքեր ցանկանում են հաղորդակից դառնալ ազգային անաղարտ պարին:

Ուսուցանվում են Վանի, Շատախի, Ալաշկերտի, Կարինի, Սասունի եւ շատ այլ շրջանների ռազմապարեր, աշխատանքային, ծիսական-պաշտամունքային պարեր:

Մասնակիցները ծանոթանում են նաեւ աստիճանաբար մարող կամ արդեն մոռացության մատնված մշակութային արժեքներին, հոգեւոր մշակույթին, հայոց պատմությանը,  ազգային ավանդույթներին` ծեսեր, սովորույթներ, երգ, էպոս, հեքիաթներ, ստանալու են ռազմահայրենասիրական դաստիարակություն: 

Խմբում ընդգրկված երիտասարդների եւ պատանիների նախնիները սերում են Հին Բայազետից: Խումբը 2012 թ. կոչվեց «Դարույնք»` ի պատիվ Բագրատունյաց նախարարների ոստան «Դարույնք» բերդ- ամրոցի:

Խումբը նպատակ ունի վերականգնել Նոր Բայազետի պարանմուշները, երգերը, ազգային ծեսերն ու ավանդույթները:   

Խմբի նախաձեռնությամբ նշվել են ազգային տոները, Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոները, կազմակերպվել են ծառատունկ, բաց դասերի շարք Գավառում եւ նրա հարակից համայանքներում, ռազմահայրենասիրական թեմաներով քննարկումներ եւ այլն:

Խումբն ունի Նոր Բայազետին բնորոշ սիմվելոներով կարված ազգային տարազ: Այն նախագծվել եւ կարվել է «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի արտադրամասի վարպետների կողմից:

Յուրաքանչյուր շաբաթ նաեւ պատրաստվել եւ «Գեղամա» մարզային հեռուստաընկերությամբ եթեր է հեռարձակվել «Ազգային դիմագիծ» հաղորդաշարը, որի շրջանակներում ներկայացվել է խմբի առօրյան, հեռուստադիտողների համար կազմակերպվել է պարի ուսուցում, խոսվել է ուսուցանվող պարի մասին, ներկայացվել է ծագման պատմությունը եւ այլն: Խումբը 2012 –ին Գավառում հանդես է եկել առաջին համերգային` «Իմ հին ու նոր Բայազետ» ծրագրով:

Advertising


Դարույնք
Վ. Պետրոսյանի անվան՝ Գեղարքունիքի մարզային գրադարան
Գավառի՝ Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահ
Երկրագիտական թանգարան
Դուդուկի դպրոց
« ‹ Prev Page 1 of 1 Next › »