Մկրտիչ Սերգեյի Դաշտոյան (1914, Նոր Բայազետ (այժմ՝ Կամո) - դեկտեմբերի 9, 1944, Պոնտե դը Լեոնի, Իտալիա), խորհրդային բանակի զինվորական, Իտալիայի դիմադրության շարժման հերոս։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների ժամանակ Կերչում վիրավոր վիճակում գերվել է (1942) և տարվել Իտալիա։ Փախել է համակենտրոնացման ճամբարից և միացել Միլանի հյուսիսում գործող 54-րդ գարիբալդիական հարվածային «Մակարիո» բրիգադին։ Կռվել է իտալացի պարտիզանների շարքերում և զոհվել Պոնտե դը Լեոնիի շրջանում ծավալված մարտում։
Հայտնի է եղել «Միշա», «Միշել» ծածկանուններով։ Դաշտոյանը հռչակվել է Իտալիայի ազգային հերոս։ Հետմահու արժանացել է (1965) իտալական «Մարտական խիզախության համար» բրոնզե մեդալի։
Мкртич Сергеевич Даштоян (1914-1944)
Мкртич Сергеевич Даштоян (1914, Нор-Баязет (в настоящем – Камо) – 9-го декабря 1944 года, Понте де Леони, Италия) – военный Советской Армии, герой движения сопротивления Италии. Во время действий Восточного фронта Второй Мировой Войны (“Великая Отечественная Война”, 1941-1945г.г.) в Керчи был ранен и взят в плен (1942г.) и отправлен в Италию. Сбежал из концетрационного лагеря и присоединился к 54-й Гарибальдийской ударной бригаде “Макарио”, действующей на севере Милана. Воевал в рядах итальянских партизанов и погиб в боях, развернутых в районе Понте де Леони. Был известен псевдонимами “Миша”, “Мишель”. Даштоян признан национальным героем Италии. Посмертно удостоен (1965) итальянской бронзовой медали “За боевую отвагу”.