Գրիշա Վահանի Ափրոյան- մանկավարժ-մարզիչ, Գավառի մարզադպրոցի հիմնադիր-տնօրեն
Ծնվել է 1936թ. հուլիսի 5-ին՝ Սովետական Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում:1946 թվականին տեղափոխվել է Կամո (ներկայումս՝ Գավառ) քաղաք:1955թ.-ին ավարտել է դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական Ֆիզկուլտուրայի ինստիտուտ և այն ավարտել 1960 թվականին:1960թ. աշխատանքի է անցել Հացառատ թաղամասի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:1963թ. սեպտեմբերի 5-ին նշանակվել է սպորտդպրոցի տնօրեն: Կամոյի մարզական պատմության բազմաթիվ նշանակալի նվաճումներ կապված են հենց Գրիշա Ափրոյանի անվան հետ: Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջ ապրելակերպի տարածումը եղել է նրա կյանքի գործը: Գրիշա Ափրոյանի համառ հետևողականության և լուրջ ջանքերի շնորհիվ կառուցվել ու կայացել է Գավառի ներկայիս մարզադպրոցը: Նրա հովանավորությամբ վերանորոգվել և մարզական գույքով կահավորվել է Գավառի ավագ դպրոցի մարզադահլիճը: Մեծ է Գրիշա Ափրոյանի ներդրումը նաև սպորտի բնագավառի աշխատողների մասնագիտական որակների բարձրացման գործում: Իր մանկավարժական-մարզչական փորձը սիրով փոխանցել է սկսնակ մարզիչներին՝ գիտակցելով, որ գիտակ մարզիչը միայն կարող է զարգացման ու նվաճումների ուղիով տանել իր ընտրած մարզաձևն ու դրանով հետաքրքրված մարզիկներին:
Гриша Ваганович Апроян (1936-2020)
Гриша Ваганович Апроян – педагог-наставник, учредитель-директор спортивной школы Гавара. Родился 5-го июля 1936 года, в городе Ташкент Советского Узбекистана. В 1946 году переехал в Камо (в настоящем – Гавар). В 1955 году окончил школу. В том же году поступил в Ереванский Государственный Институт Физической Культуры и окончил его в 1960 году. В том же году перешел на работу в среднюю школу участка Ацарат, в качестве преподавателя физической культуры. 5-го сентября 1963 года назначен директором спортшколы. Многочисленные знаковые победы спортивной истории Камо связаны именно с именем Гришы Апрояна. Распространение физической культуры, спорта и здорового образа жизни было делом всей его жизни. Благодаря упорной последовательности и серьезных усилий Гришы Апроян, была построена спортшкола Гавара. Под его покровительством был отремонтирован и оснащен спортивным инвентарем спортивный зал старшей школы Гавара. Гриша Апроян имеет большой вклад в деле повышения профессиональных качеств работников спортивной сферы. Свой педагогический-наставнический опыт с радостью передавал начинающим тренерам, с осознанием того, что только тренер-знаток может вести свой вид спорта и заинтересованных этим спортсемнов по пути развития и побед.