fon
logo
  

Մարգար (Մարգար Մկրտչի Ավետիսյան1880Նոր Բայազետ - 1944ԹբիլիսիՎրացական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԽՍՀՄ), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թ.-ից։ Ծնվել է Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) քաղաքում։ Գրաճանաչություն սովորել է ծննդավայրում տիրացու-վարժապետ Հայրապետ Մուշեղյանի (Մշկոյի Հայրո) մոտ։ Ունեցել է դառը մանկություն։ Տասը տարեկանում տողափոխվել է Թիֆլիս։ Այստեղ մի քանի ամիս սովորել է Տեր Խիխոյի տղա Լյուդվիգի մոտ, հետո Շամքորեցոց եկեղեցու ծխական դպրոցում, այնուհետև ընդունվում է Ներսիսյան դպրոցը, աղքատիկ թոշակով սովորում և ավարտում է 1900 թվականին։

Թիֆլիսից նա գնացել է Թեհրան և զբաղվել մանկավարժությամբ Թեհրանի Հայկազյան դպրոցում։ Ապա երկու տարի ծառայել է ցարական բանակում։ Հետո մեկնել է Բաքու և դարձյալ զբաղվել մանկավարժությամբ։ Բաքվում նա ապրել է 1903-1910 թթ.-ին։

Առաջին աշխարհամարտի ժամանակ չորս տարի գտնվել է ռազմաճակատում։ 1918 թ.-ից նորից ուսուցչություն է արել Գայանյան դպրոցում։ 

Նրա անդրանիկ երկը, պետք է համարել «Կույր Բաբին», որը լույս տեսավ Բաքվում, առանձին գրքով, 1904 թվականին, և ջերմ ընդունելություն գտավ:

 

Маргар Мкртичевич Аветисян (1880-1944)

Маргар (Маргар Мкртичевич Аветисян, 1880, Нор-Баязет – 1944, Тбилиси, Грузинская Советская Социалистическая Республика, СССР) – армянский прозаик, переводчик, член Союза Писателей СССР с 1934 года. Родился в городе Нор-Баязет (в настоящем – Гавар). Грамоте учился на родине у попа-учителя Айрапета Мушегяна (Мшкои Айро). Имел горькое детство. В возрасте десять лет переехал в Тифлис. Здесь несколько месяцев учился  у сына Тер Хихо, Людвига, далее – в приходской школе Шамкорецской цервки, потом поступил в школу Нерсисян, на небольшой стипендии учился и окончил школу в 1900 году. Из Тифлиса он уехал и занимался педагогической деятельностью в Тегеранской школе Айказян. Потом два года служил в царской армии. Далее отправился в Баку и заново начал заниматься педагогической деятельностью. В Баку он жил в 1903-1910г.г. Во время Первой Мировой Войны четыре года был на фронте. С 1918 года снова преподавал в Гайанской школе.  Его первым произведением нужно считать “Слепой Баби”, которое вышло в свет в Баку, отдельной книгой, в 1904 году и получило теплый прием.

(կարդալ ավելին...)