fon
logo
  

Ավետիք Իգնատի Բուռնազյան (ապրիլի 201906Նոր Բայազետ - հոկտեմբերի 251981ՄոսկվաԽՍՀՄ), բժիշկ, ռազմական և քաղաքացիական առողջապահության կազմակերպիչ, ԽՍՀՄ առողջապահության նախարարի տեղակալ (1956—1981), բժշկական գիտությունների թեկնածու (1938), բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ (1945), Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր։ Մասնակցել է խորհրդային առաջին ատոմային ռումբի մշակմանը, ԽՍՀՄ «ատոմային վահանի» ստեղծողներից մեկն է։ Բուռնազյանը ատոմային բնագավառի բժշկության հիմնադիրներից է, մասնակցել է միջուկային սուզանավերի անձնակազմի,տիեզերական թռիչքների կենսաբժշկական աջակցության կազմակերպման խնդիրների լուծմանը։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից][1]։ Նրա անմիջական մասնակցությամբ ստեղծվել է թիվ 6 կլինիկական հիվանդանոցը, որպես ԽՍՀՄ Առողջապահության նախարարության 3-րդ գլխավոր վարչության առողջապահական համակարգի հիմնական բժշկական հաստատություն: Ավետիք Բուռնազյանը ծնվել է 1906 թվականին։ 1924-1928 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում, այնուհետև ուսումը շարունակել է Լենինգրադի Սերգեյ Կիրովի անվան ռազմաբժշկական և Միխայիլ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում: 1935-1940 թվականների եղել է Մոսկվայի մարզային կլինիկայի և Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտի ռազմասանիտարական ամբիոնի ղեկավարը: 1939 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա մասնկացել է Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելառուսիայի ազատագրմանը, իսկ 1939-1940 թվականներին որպես համազորային 10-րդ բանակի սանիտարական վարչության պետ, Խորհրդա-ֆիննական պատերազմում կազմակերպում է բանակի ռազմասանիտարական աշխատանքները և անմիջական մասնակցություն ունենում Մաններհայմի գծի ամրությունների ճեղքմանը և վիրավորվում է մարտերից մեկի ժամանակ: 1941 թվականի դեկտեմբերից մինչև 1943 թվականի նոյեմբերը եղել է Կալինինյան ճակատի բժշկական ծառայության ղեկավարը[2]։ 1943 թվականի մարտի 31-ին ստացել է գեներալ-մայորի կոչում, իսկ 1945 թվականի հունիսի 19-ին` գեներալ-լեյտենանտի։ 1945 թվականին եղել է Հեռավորարևելյան ռազմական 1-ին օկրուգի բժշկական վարչության պետը։ 1946 թվականին եղել է ԽՍՀՄ նախարարների Խորհրդի 1-ին գլխավոր բժշկական ծառայության ղեկավարը: 1956—1981 թվականներին եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարի տեղակալը։

 

Аветик Игнатович Бурназян (1906-1981)

Аветик Игнатович Бурназян (20-го апреля 1906 года, Нор-Баязет – 25-го октября 1981 года, Москва, СССР) – врач, организатор военного и гражданского здравоохранения, заместитель Министра Здравоохранения СССР (1956-1981), кандидат медицинских наук (1938), генерал-лейтенант медицинской службы (1945), Герой социалистического труда, лауреат Ленинской Государственной Премии и Государственной Премии СССР. Принял участие в разработке первой советской атомной бомбы, один из создателей “ядерного щита” СССР. Бурназян является одним из основателей медицины в атомной сфере, участвовал в разрешении задач по биомедицинской поддержке личного состава атомных подводных лодок, космических полетов. Участник Великой Отечественной Войны. При его непосредственном участии была создана клиническая больница номер 6 – как основное медицинское учреждение системы здравоохранения 3-го Главного Управления Министерства Здравоохранения СССР. Аветик Бурназян родился в 1906 году. В 1924-1928 годах учился в медицинском факультете Ереванского Государственного Университета, далее учебу продолжил в Ленинградской Военномедицинской Академии имени Сергея Кирова и Военной Академии имени Михаила Фрунзе. В 1935-1940 годах был  руководителем военно-санитарной кафедры Московской областной клиники и 1-го Московского Медицинского Института. В 1939 году, во время 2-й Мировой Войны он участвовал в освобождении Западной Украины и Западной Белоруссии, а в 1939-1940 годах – в качестве начальника Санитарного Управления 10-й общевойсковой армии, во время Советско-финской войны организует военно-санитарные работы армии и непосредственно участвует в прорыве укреплиний Маннергейма и получает ранение во время одного из сражений. С декабря 1941 года до ноября 1943 года был руководителем медслужбы Калининского фронта. 31-го марта 1943 года получил звание генерал-майора, а в июне 1945 года – звание генерал-лейтенанта. В 1945 году был начальником Медицинского Управления Дальневосточного 1-го военного округа. В 1946 году был руководителем 1-й Медицинской Службы Совета Министров СССР. В 1956-1981 годах был заместителем Министра Здравоохранения СССР.

(կարդալ ավելին...)