fon
logo
  

Միհրան  Հայրապետի  Թորգոմյան - ժողովրդական դատավոր

 Ծնվել  է 1918 թվականին Կամո քաղաքում, արհեստավորի ընտանիքում: Ավարտելով  Հովհանես Սարուխանյանի անվան  միջնակարգ դպրոցը, նա աշխատանքի  է  անցնում    նույն  դպրոցում, որպես պիոներ ավագ ջոկատավար: 1938 թվականի  աշնանը  Միհրան  Հայրապետի  Թորգոմյանը  տեղափոխվում է մանկավարժական աշխատանքի: 1940-1942 թվականներին Միհրան  Թորգոմյանն  աշխատել է ՀՍՍՀ առողջապահության նախարարության՝  Կամո  քաղաքի  մանկատանը՝ որպես  ավագ դաստիարակ: 1942 թվականին Միհրան  Թորգոմյանը  կամավոր մեկնում է  Սովետական  բանակ, մասնակցում է Հայրենական Մեծ  Պատերազմին: Անցել է մեծ մատական ուղղի, կռվել է  որպես ճակատային,  առաջին գծի հետխույզ:  Կովկասի պաշտպանության  համար մղված մարտերից մեկի  ժամանակ նա  ծանր վիրավորվում է: Ապաքինվելուց  հետո 1944 թվականի  ապրիլ ամսին վերադառնում է տուն:  1944-1950 թվականներին Միհրան  Թորգոմյանը  կատարում է  շրջսովետի գործկոմի բաժնի  վարիչի պարտականությունները:                                                                       

1950-1952 թվականներին Միհրան  Թորգոմյանն  աշխատել է շրջկոպի վարչության նախագահ:                                                                                                                      

1952-1960 թվականներին Միհրան  Թորգոմյանը  աշխատել է որպես  հացի գործարանի տնօրեն:                                                                                                                            

1960-1967 թվականներին Միհրան  Թորգոմյանը  աշխատել է որպես  կարի ֆաբրիկայի տնօրեն:                                                                                                                             

1967-1969 թվականներին Միհրան  Թորգոմյանը  ղեկավարել է գյուղական շինարարության նախարարության,  Մարտունու  N 7 տրեստի, Կամոյի N 1 շինարարական վարչությունը:    Աշխատանքին  զուգընթաց, 1945-1949 թվականներին սովորել և ավարտել է Համամիութենական իրավաբանական ինստիտուտի հայկական մասնաճյուղը՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն:                                                        

1969 թվականի մարտի 15-ին ընտրվել է շրջանային ժողովրդական դատավոր և այդ  պաշտոնում  աշխատել է մինչև իր  մահը(1983թ.):                

 Իր աշխատանքային գործունեության տարիներին Միհրան  Հայրապետի  Թորգոմյանը  բազմիցս ընտրվել է  ՀԿԿ շրջկոմի անդամ, շրջանային և քաղաքային   սովետնների  պատգամավոր: Պարգևատրվել է Հայրենական Մեծ Պատերազմի  մի շարք  շքանշաններով և մեդալներով: Պարգևատրվել է Հայկական ՍՍՀ գերագույն սովետի պատվոգրերով: Միհրան Թորգոմյանը  հումորի մեծ զգացումով օժտված անձնավորություն է  եղել:

                                                                                                                             *****

Դատական պրոցեսի ժամանակ ցավում է ընկեր  Թորգոմյանի ատամը: Ընդմիջմանը  նրան է մոտենում շրջանի  դատախազը (հումոր  անելու ակնկալիքով )                                                       

-  Միհրան  Հայրապետովի՛չ, երեկ էլ  իմ ատամն  էր  ուժեղ  ցավում: 

Կնոջս  համբուրեցի ատամիս  ցավն  անմիջապես անցավ:                                                                                                         

 - Ա՛յ  դատախազ,   այս փշուր  պահին  քո  կնոջը որտեղի՞ց  գտնեմ :

Мигран Айрапетович Торгомян

Мигран Айрапетович Торгомян – народный судья. Родился в 1918 году в городе Камо, в семье ремесленника. Окончив среднюю школу имени Ованнеса Саруханяна, он переходит на работу в той же школе в качестве пионера – старшего вожатого. Осенью 1938 года Мигран Айрапетович Торгомян переходит на педагогическую работу. В 1940-1942 годах Мигран Торгомян работал в детском доме города Камо Министерства Здравоохранения Армянской ССР, в качестве старшего воспитателя. В 1942 году Мигран Торгомян добровольно отправляется в Советскую армию, принимает участие в Великой Отечественной Войне. Прошел большой боевой путь, воевал как фронтовик, разведчик передовой линии. Во время одного из сражений за оборону Кавказа, он получает тяжелое ранение. После исцеления в апреле 1944 года, возвращается домой. В 1944-1950 годах Мигран Торгомян исполняет обязанности заведующего отделом исполнительного комитета районного совета. В 1950-1952 годах Мигран Торгомян работал в должности председателя районного потребительского кооператива. В 1952-1960 годах Мигран Торгомян работал в должности директора хлебозавода. В 1960-1967 годах Мигран Торгомян работал в качестве директора швейной фабрики. В 1967-1969 годах Мигран Торгомян руководил Строительным управлением номер 1 города Камо Мартунийского треста номер 7 Министерства Сельского Строительства. Параллельно работе, в 1945-1949 годах учился и работал в армянском филиале Всесоюзного юридического института, получив профессию юриста. 15-го марта 1969 года избран районным народным судьей, на этой должности он работал до смерти (1983г.). В годы своей трудовой деятельности Мигран Айрапетович Торгомян многократно избирался членом Районного Совета Коммунистической Партии Армении, депутатом районного и городского советов. Был награжден  рядом орденов и медалей Великой Отечественной Войны. Награжден грамотами Верховного Совета Армянской ССР. Мигран Торгомян был человеком с большим чувством юмора.

***** Во время судебного процесса болит зуб товарища Торгомяна. Во время перерыва к нему подходит прокурор района (с ожиданием юмора): “Мигран Айрапетович, а вчера мой зуб сильно болел. Поцеловал супругу и боль сразу исчезла”.

- Товарищ прокурор, откуда мне найти сейчас твою супругу?

                                                      

 

(կարդալ ավելին...)