fon
logo
  

Հայրապետ աղա Խաչատրյան  (Կոլոտ Հայրապետ) - վաճառական, հասարակական գործիչ,  բարեգործ:

  Ժողովրդի հիշողությունն անսահման է և դժվարությամբ է մարում: Ժողովուրդը չի մոռանում իր զավակներին, ովքեր ապրել և աշխատել են հանուն ազգի, երկրի, բարերարություն են արել, օգնել խեղճերին ու ընկածներին: Անցել են տարիները, փոխվել են ժամանակները, բայց Հայրապետ աղա Խաչատրյանն իր կերպարով ու գործերով չի ջնջվել նորբայազետցիների հիշողությունից: Փոքր ու մեծ գիտեն նրա անունը, հայրենանվեր գործերը: Եղել են ժամանակներ, որ լսելի չեն խոսել, չեն գրել նրա մասին. չէր կարելի շատ բան ասել հարուստների մասին: Դա է նաև պատճառը, որ նրա կյանքի և գործունեության մասին շատ տեղեկություններ մեզ չեն հասել: Ժողովուրդը Հայրապետ աղային հիշում է նրա գործերով և այն ամենով, ինչ նա թողել է իր քաղաքին ու հայրենակիցներին:

   Այժմ Կոլոտ Հայրապետի անունով փողոց կա Գավառ քաղաքում: Ժպիտ է շարժում «կոլոտ» բառը, սակայն այդ անունը նորբայազետցիների համար հսկայի նշանակություն ունի, մի մարդու, ով բոլոր պահերին նեցուկ է եղել իր հայրենակիցներին ու քաղաքին:

  Հայրապետ աղան ապրել է 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին: Գործունորեն մասնակցել է Նոր Բայազետ քաղաքի վերաշինմանը. նրա կուռացած շենքերն այսօր էլ կոչվում են՝ Կոլոտի դպրոց, Կոլոտի հիվանդանոց, Կոլոտի ջրմուղ.... Բազմաթիվ են բարեգործական նախաձեռնությունները:

  Հայրապետ աղա Խաչատրյանը եղել է Նոր Բայազետի խոշոր վաճառական և հասարակական գործիչ: Չի վիրավորվել իր   «կոլոտ» մականունից. ինչ արած, իրոք, կարճահասակ էր: Նման հասակը իր հայրենակիցներից ոչ մեկի ժպիտը չի շարժել, քանի որ նրանք այդ մարդու նկատմամբ ունեցել են խոր հարգանք ու պատկառանք:

   Մահացել է 1914 թվականին, Նոր Բայազետում:

   Հայրապետ աղայի կյանքի ու գործունեության մասին շատ բան մեզ հասել է ժամանակակիցների հուշերից ու նրա շուրջ հյուսված ճշմարտանման անեկդոտներից:

   Պատմում են, որ Բադկենց Ստեփանը զորակոչվել էր բանակ: Հայրապետ աղան մոտենում է երիտասարդին և մնաս բարևի խոսքեր ասում, նրան հանձնում է մի կապ ծխախոտ՝ ասելով . «Վերցրու՛, պետք կգա, ես գիտեմ, որ դու ծխում ես»,- և ավելացնում. «Աղան քեզնից շատ շնորհակալ է, որ նրա առաջ երբեք չես ծխել»:

    Ուշ երեկոյան Հայրապետ աղան ծուռ ու մուռ փողոցներով գործատեղից տուն է վերադառնում: Մթության մեջ հանկարծ երկու դիմակավորված մարդ կանգնեցնում են նրան և պահանջում դրամապանակը: Հարգված այդ մարդը խոր զարմանք է ապրում իր նկատմամբ նման բռնությունից, սակայն ձայնից ճանաչում է մեկին՝ ասելով. «Սաքո՛, դու՞ ես, ա՛ռ, ա՛ռ քսակս»: Այդ ասելով՝ ծոցագրպանից հանում է դրամապանակը և դատարկում: Միջից ընկնում է միայն պղնձե մի 5 կոպեկանոց: Աղան ասում է. « Սաքո՛, ես աղա չէի լինի, եթե իմ գլխում քո խելքը լիներ, որ գիշերով քսակս լիքը տուն վերադառնայի»:

   Խոշոր մի քաղաքում առևտրական հաշիվների մեջ Հայրապետ աղայից 20 կոպեկ ավել են գանձում: Տուն վերադառնալով,  տվածը և ստացածը հաշվարկ անելով՝ նա նկատում է այդ: Վաճառականի պատվախնդրությունը և ճշտապահությունը նրան ստիպում են, որ, 2 ռուբլի ծախսելով հեռագրի հեռավոր քաղաք՝ ավել տված փողը հետ ստանալու պահանջով:

   Ահա այսպիսին էր մեր մեծ հայրենակիցը, բարեգործն ու հայրենասերը՝ Հայրապետ աղա Խաչատրյանը: 

Айрапет ага Хачатрян

Айрапет ага Хачатрян (Колот Айрапет) – купец, общественный деятель, меценат. Память народа безгранична и гаснет с трудом. Народ не забывает своих сыновей и дочерей, которые жили и работали во имя нации, страны, благотворили, помогали бедным и падшим. Прошли года, изменились времена, но Айрапет ага Хачатрян своим образом и делами остался в памяти жителей Нор-Баязета. От малого до старого знают его имя, его патриотические дела. Были времена, когда о нем говорили с украдкой, не писали о нем: нельзя было много говорить о богатых. Также это является причиной того, что до нас не дошло много сведений о его жизни и деятельности. Народ помнит Айрапета ага его делами и всем тем, что он оставил своему городу, соотечественникам. В настоящее время в городе Гавар есть улица в честь Колот Айрапета. Слово “колот” (низкорослый) вызывает улыбку, но это имя для жителей Нор-Баязета имеет смысл великого человека, который был всегда рядом и поддерживал своих соотечественников и городу каждый момент. Айрапет ага жил в конце 19-го века и начале 20-го века. Активно принимал участие в реконструкции города Нор-Баязет. Построенные им здания по сей день так и называются: школа Колота, больница Колота, водоканал Колота… Многочисленны его благотворительные инициативы. Айрапет ага Хачатрян был крупным купцом и общественным деятелем Нор-Баязета. Не обижался от своей клички “колот”: что делать, на самом деле был низкорослым. Такой рост не вызывал смеха у соотечественников, поскольку они имели глубокое уважение и почтение к нему. Умер в 1914 году, в Нор-Баязете. Основные сведения о жизни и деятельности Айрапета ага дошли до нас из воспоминаний современников и правдоподобных анекдотов, сочиненных вокруг него. Рассказывают, что Бадкенц Степан был призван в армию. Айрапет ага подходит к молодому человеку и гороит ему слова прощания, передает ему сигареты, говоря: “Возьми, пригодится, я знаю, что ты куришь”, - и добавляет: “Ага благодарен тебе, что ты никогда не курил перед ним”. Поздно вечером Айрапет ага возвращается домой с работы по кривым улицам. Вдруг в темноте двое в масках останавливают его и требуют кошелёк. Такой достопочтенный человек сильно удивляется от такого насилия к нему, но по голосу узнает одного из них, сказав: “Сако это ты? Возьми, возьми мой кошелёк”. Одновременно достает из-за пазухи кошелёк и пересыпает. Из кошелька падает только одна медная монета – 5 копеек. Ага говорит: “Сако, я не был бы агой, если бы в моей голове был твой мозг, чтобы с полным кошельком ночью возвращаться домой”. В одном из крупных городов в торговых расчетах с Айрапетом ага взыскивают на 20 копеек больше. Возвращаясь домой, считая отданное и полученное, он замечает это. Достоинство и пунктуальность купца вынуждают его, чтобы потратить 2 рубля и отправить телеграмму в далекий город с требованием возврата переплаченных денег. Вот таким был наш великий соотечественник, благотворитель и патриот Айрапет ага Хачатрян.

 

(կարդալ ավելին...)