Ալբերտ Խաչատուրի Մայրապետյան (1931 թվական) – բժիշկ-համաճարակագետ, հիգիենիստ, առողջապահության կազմակերպիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
Ծնվել է Նոր Բայազետ (այժմ`Գավառ) քաղաքում: 1954 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1954-1964 թթ. աշխատել է Կամոյի (այժմ՝ Գավառ) շրջանում որպես շրջանայի համաճարակագետ և շրջանային հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ: 1964-1969 թթ. աշխատել է Մարտունու շրջանում որպես շրջանային բուժմիավորման գլխավոր բժիշկ: 1969-1991 թթ. հանրապետության կառավորության որոշմամբ՝ տեղափոխվել է աշխատանքի ՀՀ Առողջապահության նախարարություն որպես սանիտարահամաճարակային վարչության պետ և կոլեգիայի անդամ, այնուհետև որպես առողջապահության փոխնախարար և հանրապետության պետական գլխավոր սանիտարական բժիշկ: Ալբերտ Մայրապետյանը հանրապետությունում առաջիններից մեկը 1962թվականին արժանացել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության «Առողջապահության գերազանցիկ» կոչման՝ Կամոյի շրջանում դիֆթերիայի վերացումն ապահովելու համար: Առողջապահության բնագավառում աշխատելուն զուգահեռ Ալբերտ Մայրապետյանը ծավալել է նաև գիտական գործունեություն: Հեղինակ է գիտական 90 աշխատությունների, որոնք նվիրված են համաճարակագիտության, հիգիենայի և առողջապահության կազմակերպման հարցերին:
Альберт Хачатурович Майрапетян (1931-2015)
Альберт Хачатурович Майрапетян (1931 год) – врач-эпидемиолог, гигиенист, организатор здравоохранения, доктор медицинских наук, профессор. Родился в городе Нор-Баязет (в настоящем – Гавар). В 1954 году окончил Ереванский Медицинский Институт. В 1954-1964г.г. работал в районе Камо (в настоящем – Гавар) на должность районного эпидемиолога и заведующего инфекционным отделением районной больницы. В 1964-1969г.г. работал в Мартунийском районе в качестве главного врача районного медобъединения. В 1969-1991г.г., постановлением республиканского правительства был переведен на работу в Министерство Здравоохранения Республики Армения на должность начальника Санитарно-эпидемиологического управления и члена коллегии, далее – в качестве заместителя министра здравоохранения и Главного государственого санитарного врача республики. Альберт Майрапетян один из первых в республике, который в 1962 году удостоился звания “Отличник здравоохранения” Министерства Здравоохранения СССР, за обеспечение исчезновения дифтерии в районе Камо. Параллельно работе в сфере здравоохранения, Альберт Майрапетян занимался также научной деятельностью. Является автором 90 научных трудов, которые посвящены эпидемиологии, гигиене и вопросам организации здравоохранения.