Ռազմիկ Հակոբի Կուռոյան (1938 թվական) – քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
Ծնվել է Նոր Բայազետ (այժմ`Գավառ) քաղաքում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի՝ քիմիայի ֆակուլտետը: 1963 թվականին գործուղվել է Սանկտ-Պետերբուրգ՝ բարձրամոլեկուլային միացությունների ինստիտուտում քիմիական միացությունների կառուցվածքի որոշման օպտիկական եղանակներն ուսումնասիրելու համար: 1964 թվականին ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտի ասպիրանտուրան: 1968 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և աշխատանքի անցել Ա. Մնջոյանի անվան՝ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում սկզբում որպես կրտսեր, իսկ 1972-ից՝ ավագ գիտաշխատող: 1984 թվականին Ռազմիկ Կուռոյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1988-ին՝ պրոֆեսորի կոչում: Հեղինակ է ավելի քան 180 գիտական աշխատությունների:
Размик Акобович Куроян (1938-2001)
Размик Акобович Куроян (1938 год) – химик, доктор химических наук, профессор. Родился в городе Нор-Баязет (в настоящем – Гавар). После окончания средней школы, поступил в химический факультет Ереванского Государственного Университета. В 1963 году был откомандирован в Санкт-Петербург, Институт высокомолекулярных соединений, для изучения оптических способов определения структуры химических соединений. 1964 году поступил в аспирантуру Института органичекой химии АН Армянской ССР. В 1968 году защитил кандидатскую диссертацию, получил ученую степень кандидата химических наук и перешел на работу в Институте тонкой органической химии имени Мнджояна А., в начале, в качестве младшего, а начиная с 1972 года – старшего научного сотрудника. В 1984 году Размик Куроян защитил докторскую диссертацию и получил ученую степень доктора химических наук, а в 1988 году – звание профессора. Является автором более чем 180 научных трудов.