Եղիշե Ավետիսի Ամիրխանյան (1918 թվական) – պետական աշխատող, ՀԽՍՀ վաստակավոր իրավաբան:
Ծնվել է Նոր Բայազետ (այժմ`Գավառ) քաղաքում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն ուսումը չավարտած՝ մեկնել է բանակ և մասնակցել Հայրենական պատերազմին: Հյուսիսային Կովկասի և երրորդ ուկրաինական ռազմաճակատներում մարտնչել է որպես վաշտի հրամանատար: Մարտերում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է երեք շքանշաններով և բազմաթիվ մեդալներով: Ծանր վիրավորվելուց հետո զորացրվել է և շարունակել ուսումը՝ այն ավարտելով 1947 թվականին: Աշխատել է Կալինինոյի, Կիրովականի, Երևանի Սպանդարյանի շրջանի դատախազ: Երկու տասնամյակ վարել է Կիրովականի, ապա՝ Երևան քաղաքների դատախազի պաշտոնները: Իր անձնվեր և բարեխիղճ աշխատանքի համար բազմիցս խրախուսվել և պարգևատրվել է ՀՀ և ԽՍՀՄ գլխավոր դատախազների հրամաններով: 1972 թվականին, ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով, Եղիշե Ամիխանյանին շնորհվել է հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում: Եղել է ՀՀ Գերագույն դատարանի ավագ խորհրդական:
Անձնվեր աշխատանքի և հայրենանվեր գործերի համար Եղիշե Ամիխանյանն արժանացել է Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանը:
Егише Аветисович Амирханян (1918-2016)
Егише Аветисович Амирханян (1918 год) – государственный деятель, заслуженный юрист Армянской ССР. Родился в городе Нор-Баязет (в настоящем – Гавар). После окончания средней школы, поступил в юридический факультет Ереванского Государственного Университета, но не окончив учебу, был призван в армию и участвовал в Великой Отечественной Войне. В Северо-Кавказском и Третьем Украинском фронтах воевал в качестве командира роты. За отвагу, проявленную в боях награжден тремя наградами и многочисленными медалями. После тяжелого ранения был демобилизован и продолжил учебу, окончив ее в 1947 году. Работал прокурором Калининского, Кироваканского, Ереванского Спандарянского районов. Два десятилетия вел должности прокурора Кировакана, потом – города Еревана. За самоотверженный и добросовестный труд, многократно был поощрен и награжден приказами генеральных прокуроров Республики Армения и СССР. В 1972 году указом Президиума Верховного Совета Республики Армения, Егише Амирханяну было присвоено почетное звание заслуженного юриста республики. Был старшим советником Верховного Суда Республики Армения. За самоотверженные и патриотические дела Егише Амирханян удостоен звания почетного гражданина города Гавар.