Մհեր Գվիդոնի Խաչատրյան (1948 թվականի հունիսի 22, Նոր Բայազետի շրջան, գյուղ Բատիկյան (այժմ՝Գեղարքունիքի մարզ, Գանձակ)) – իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու:
1966 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, որը գերազանցության դիպլոմով ավարտել է 1971 թվականին: 1974 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «ՀԽՍՀ քրեական դատավարության օրենսդրությունը և նրա կատարելագործման հարցերը» թեմայով: 1974-1982թթ. աշխատել է որպես ԵՊՀ իրավաբանկան ֆակուլտետի դասախոս, 1983-1990թթ. զբաղվել է փաստաբանական գործունեությամբ: 1991-1998 թթ. աշխատել է ՀՀ գերագույն դատարանի անդամ, 1998 թվականի հուլիսի 8-ին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերի պալատի նախագահ:
1992-1998 թվականներին եղել է «Իրավունք և օրինականություն» ամսագրի գլխավոր խմբագիրը: Մհեր Խաչատրյանը հեղինակ է շուրջ 60 գիտական հոդվածների, որոնց մի մասը տպագրվել է «Քրեական դատավարության տեսության և պրակտիկայի հարցեր» գրքում (Երևան, 1996)
Мгер Гвидонович Хачатрян
Мгер Гвидонович Хачатрян (22-го июня 1948 года, Нор-Баязетский район, село Батикян (в настоящем – Гехаркуникская область, Гандзак) – юрист, кандидат юридических наук. В 1966 году поступил в юридический факультет Ереванского Государственного Университета, который окончил с отличием в 1971 году. В 1974 году защитил кандидатскую диссертацию по теме “Уголовно-процессуальное законодательство Армянской ССР и вопросы его усовершенствования”. 1974-1982г.г. работал в качестве лектора юридического факультета Ереванского Государственного Университета, 1983-1990г.г. занимался адвокатской деятельностью. 1991-1998г.г. работал членом Верховного Суда Республики Армения, 8-го июля 1998 года назначен Председателем Палаты по уголовным и военным делам Кассационного Суда Республики Армения. 1992-1998 годах был главным редактором журнала “Право и законность”. Мгер Хачатрян является автором около 60 научных статей, часть из которых были опубликованы в книге “Вопросы уголовного судопроизводства и практики” (Ереван, 1996).