fon
logo
  

Գևորգ Գուրգենի Դաբաղյան (1965թվականի փետրվարի 12, Երևան)-դուդուկահար:

    1984թ. ավարտել է Երևանի՝ Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1989թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դուդուկի դասարանը, 1992թ.` ասպիրանտուրան: Դուդուկի ասպարեզում արժանացել է գլխավոր մրցանակների Հայաստանում և արտերկրում` 1990թ. Դուշանբեի Արևելքի ժողովրդական նվագարանների միջազգային մրցույթ, 1991-1992թթ. Երևանի՝ Սայաթ-Նովայի անվան մրցանակաբաշխություն և այլն: 1991թ.-ին Գևորգ Դաբաղյանը ստեղծել է «Շողակն» ժողովրդական անսամբլը: Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ֆոնդում ունի շուրջ 50 ձայնագրություններ: Դուդուկով հնչեցրել է հայ միջնադարյան, գուսանական և հոգևոր երաժշտությունը: Դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում: 2004թ.-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:

Геворг Гургенович Дабагян

Геворг Гургенович Дабагян (12-го февраля 1965 года, Ереван) – дудукист. В 1984 году окончил Ереванское музыкальное училище имени Р.Меликяна, в 1989 году – класс дудка Ереванской государственной консерватории имени Комитаса, в 1992 году – аспирантуру. В сфере дудука удостоен главных призов в Армении и зарубежом: в 1990г. – Международный конкурс народных музыкальных инструментов Востока в Душанбе, 1991-1992г.г. – Конкурс имени Саят-Новы в Ереване и др. В 1991г. Геворг Дабагян создал народный ансамбль “Шохакн”. В фонде Телевидения и радио Армении имеет около 50 записей. На дудке сыграл армянскую средневековую, гусанскую и духовную мелодии. Преподает в Ереванской консерватории. В 2004г. удостоен звания заслуженного артиста Республики Армения.

 

(կարդալ ավելին...)