fon
logo
  

Լևոն  Ռաֆիկի Բլբուլյան  (1949թվականի  հունիսի 15, Նոր Բայազետ (այժմ` Գավառ)) –բանաստեղծ:

1970-ականներից զբաղվում է լրագրությամբ և գրականությամբ: Աշխատել է տարբեր խմբագրություններում` շրջանային «Լենինյան դրոշով» թերթ, Հանրապետական ռադիոյի «Երիտասարդություն» ռադիոկայան, «Երկիր», «Երկիր Նաիրի» թերթեր: 10 տարի վարել է «Ավանգարդի» գրականության ու արվեստի բաժինը: Հեղինակել է բանաստեղծական, թարգմանական, երգիծական 14 գիրք: «Քառյակներ» ժողովածուի համար արժանացել է Հայաստանի Գրողների միության Իսահակյանի անվան մրցանակի:  2004թ. թարգմանական վաստակի համար արժանացել է Գրողների միությունների միջազգային ընկերակցության ոսկե մեդալի, 2009թ.` Ռուսաստանի Գրողների միության Գրիբոեդովի անվան հուշամեդալի: 2002թ. հրատարակել է «Ժամանակ և դեմքեր» գիրքը: Գրել է շուրջ 200 երգերի խոսքեր: Իր խոսքերով ստեղծված երգերի ընտրանին զետեղել է «Արևոտ անձրև» ձայնասկավառակում: Քրոջ` երգահան Ժաննա Բլբուլյանի հետ համատեղ թողարկել են «Հանդիպման տանգո» «Խաչված սրտեր» ալբոմները: Հավաքել, մշակել և հրատարակել է երեք գիրք` Գավառի զվարճապատումները: 1996թ. և 2007թ. «Բոյիդ մեռնեմ» խորագիրը կրող գրքույկների համար դարձել է «Ոզնի» երգիծաթերթի դափնեկիր: Հայաստանի Գրողների և Ժուռնալիստների միությունների անդամ է, 2001թ-ից` Գրողների միության պոեզիայի բաժանմունքի նախագահը: 2009թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե, Գրողների միության «Վաստակի համար» մեդալների:

Левон Рафикович Блбулян

Левон Рафикович Блбулян (15-го июня 1949 года, Нор-Баязет (в настоящем – Гавар) – поэт. Начиная с 1970-х годов занимается журналистикой и литературой. Работал в разных редакциях: районная газета “Ленинян дрошов”, радиостанция “Еритасардутюн” Республиканского радио, газеты “Еркир”, “Еркир Наири”. 10 лет вел отделом литературы и исскуства “Авангарда”. Был автором 14 книг стихов, переводов, сатиры. За сборник “Четверостишья” удостоен приза имени Аветика Исаакяна Союза Писателей Армении. В 2004г. за заслуги в переводе удостоен золотой медали Международной ассоциации союзов писателей, в 2009г. – памятной медали имени Грибоедова Союза Писателей России. В 2002г. издал книгу “Время и лица”. Написал стихи около 200 песен. Репертуар песен, созданных на его слова разместил на диске “Солнечный дождь”. Вместе с сестрой-композитором, Жанной Блбулян, выпустил альбомы “Танго встречи”, “Перекрещенные сердца”. Собрал, разработал и издал три книги: Гварские забавные истории. За книжки “Боид мернем” в 1996г. и 2007г. стал лауреатом сатирической газеты “Возни”. Является членом союзов Писателей и Журналистов Армении, начиная с 2001г. – председатель отделения поэзии Союза Писателей. В 2009г. удостоен золотой медали Министерства Культуры Республики Армения, медали Союза Писателей “За заслуги”.

(կարդալ ավելին...)