fon
logo
  

   Ազատ Կոմունարի Եղիազարյան  (1943թվականի ապրիլի 6, Նոր Բայազետի շրջանի Հացառատ գյուղ (այժմ՝ Գավառ քաղաք, Հացառատ թաղամաս))- հայ գրող, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու:

1960- 1965թվականներին  սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։

1965-1966 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Հրազդանի շրջանի Մեղրաձոր գյուղի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1969-1972 թվականներին սովորել է Մոսկվայի Մ․ Գորկու անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1972 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում՝ սկզբում գրականության տեսության բաժնում, 1985 թվականից հայ հին և միջնադարյան գրականության բաժնում որպես ավագ գիտաշխատող։ 2004 թվականից խմբագրում է ինստիտուտի և ՀԳՄ «Գրականագիտական հանդեսը»: 1999-2008 թթ. եղել է ինստիտուտի տնօրենը։ Դասավանդել է Գավառի պետական համալսարանում։

1974 թվականին պաշտպանել է դիսերտացիա «Բանաստեղծի ստեղծագործական անհատականությունը և թարգմանությունը» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1974 թվականին Մոսկվայի «Դրուժբա նարոդով» ամսագրում տպագրված «Չափանիշը անհատականությունն է» հոդվածի համար արժանացել է ամսագրի տարվա մրցանակին։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Բանաստեղծը և թարգանությունը» գիրքը (Երևան, 1979): Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի (2003), Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալի (2003), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի (2013):

Азат Комунарович Егиазарян

Азат Комунарович Егиазарян (6-го апреля 1943 года в селе Ацарат Нор-Баязетского района (в настоящем – город Гавар, участок Ацарат) – армянский писатель, переводчик, кандидат филологических наук. В 1960-1965 годах учился в филологическом факультете Ереванского Государственного Университета. В 1965-1966 годах работал в средней школе села Мехрадзор Разданского района Армянской ССР учителем армянского языка и литературы. В 1969-1972 годах учился в аспирантуре Московского Института Литературы имени М.Горького. Начиная с 1972 года работал в Институте Литературы имени Манука Абегяна Академии Наук Армянской ССР, в начале – в отделе теории литературы, с 1985 года – в отделе древней и средневековой армянской литературы, в качестве старшего научного сотрудника. Начиная с 2004 года редактирует “Литературный журнал” института и Союза Писателей Армении. В 1999-2008г.г. был директором института. Преподавал в Гаварском Государственном Университете. В 1974 году защитил диссертацию на тему “Творческая индивидуальность поэта и перевод” и получил степень кандидата филологических наук. В 1974 году за статью “Критерий – это индивидуальность”, опубликованную в Московском журнале “Дружба народов” удостоен приза года журнала. На русском языке вышла в свет его книга “Поэт и перевод” (Ереван, 1979). Удостоен золотой медали Министерства Культуры Республики Армения (2003), памятной медали Фритьофа Нансена (2003), медали 2-й степени “За заслуги перед отечеством” (2013).

(կարդալ ավելին...)