Ռաֆիկ Հայկոյի Եդոյան (1938 թվական, Նոր Բայազետի շրջանի Հացառատ գյուղում) – կենսաբան գենետիկ, կենսաբանական դոկտոր, պրոֆեսոր:
1958 թվականին, ընդունվել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը /այժմ` Ագրարային համալսարան/, որը գերազանցությամբ ավարտել է 1963 թվականին՝ ստանալով գիտական ագրոնոմի որակավորում: 1967 թվականին Հայաստանի գիտությունների ակադեմիսյի կենսաբանական գիտությունների գիտխորհրդում պաշտպանել է թեկնածուական թեզ, ստացել կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1988թվականից համարվում է Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ, նույն թվականի մարտին ընտրվել է կենսագործունեության ապահովման և բնության պահպանության գիտության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս: Ռաֆիկ Եդոյանը հեղինակ է ավելի քան 80 գիտական հոդվածների, երկու գյուտի և երեք դասագրքի: Աշխարհագրության և կենսաբանության միջազգային ինստիտուտի կողմից, գիտության մեջ կատարած ծառայությունների և ղեկավար բազմամյա աշխատանքների համար, 1999թվականին արժանացել է ոսկե մեդալի: Հանդիսանում է Ն.Ի. Վավիլովի անվան և Ֆ. Նանսենի անվան ոսկե մեդալակիր: Արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի պետական համալսարանի, Երևանի ագրարային համալսարանի, Արցախի համալսարանների ոսկե մեդալների, բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի:
Рафик Айкоевич Едоян
Рафик Айкоевич Едоян (1938 год, село Ацарат Нор-Баязетского района) – биолог, генетик, биологический доктор, профессор. В 1958 году поступил в Ереванский институт сельского хозяйства (в настояшщем – Аграрный Университет), который окончил с отличием в 1963 году, получив квалификацию научного агронома. В 1967 году в научном совете билогических наук Академии Наук Армении защитил кандидатскую диссертацию, получил научную степень кандидата биологических наук. Начиная с 1988 года считается членом Академии Наук Нью-Йорка, в марте того же года избран академиком Международной академии обеспечения биодеятельности и охраны природы. Рафик Едоян является автором более чем 80 научных статей, двух изобретений и трех учебников. За заслуги в науке и многолетнюю работу в должности руководителя, со стороны Международного института географии и биологии в 1999 году удостоен золотой медали. Награжден золотыми медалями имени Н.И.Вавилова и Ф.Нансена. Удостоен золотых медалей Министерства Образования и Науки Республики Армения, Ереванского Государственного Университета, Ереванского Аграрного Университета, университетов Арцаха, многочисленным грамотам и благодарностям.