fon
logo
  
From the side of the case, you can uk replica watches intuitively feel the beautiful curve of replica watches this watch, slim case and elegant natural curvature. It is replica watch also very comfortable to wear on the wrist swiss watches replica and fits the wrist.

Հրանուշ Հրանտի Հակոբյան  (1954, ապրիլի 12, Սարուխան, Գեղարքունիքի մարզ)-ՀՀ պետական գործիչ։

1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 1989 թվականին՝ Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան, 1994 թվականին՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է։

1986-1990 - ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԳԽ նախագահության անդամ

1990-1995 - ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, այնուհետև՝ 1995-1996 - նույն հանձնաժողովի նախագահ:

1995-1997 ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ:

1996-1998 - ՀՀ սոցիալական ապահովության նախարար:

1999-2003 - ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԵՄ-Հայաստան հանձնաժողովի փոխնախագահ:

2003, 2007 թվականներին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

2008,  2012, 2013, 2014 թվականներին  ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարար:

Հեղինակ է 6 գրքի և 40-ից ավելի գիտական աշխատանքների։

Հայաստան համահայկական հիմնադրամի և մի շարք այլ հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի անդամ է, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի համահիմնադիր, Հայ կանանց միջազգային միության նախագահ, ԵՊՀ-ի, ԵԲՀ-ի խորհուրդների անդամ, ԳՊՀ-ի խորհրդի նախագահ։ Ստեղծել է երիտասարդական խորհրդարանը։ Դասավանդում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Գավառի պետական համալսարանում։ 

(կարդալ ավելին...)