fon
logo
  
From the side of the case, you can uk replica watches intuitively feel the beautiful curve of replica watches this watch, slim case and elegant natural curvature. It is replica watch also very comfortable to wear on the wrist swiss watches replica and fits the wrist.

Գևորգ Աղաբեկի Քոլոզյան  (1917թվականի նոյեմբերի 7,  Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ)  - 1944 թվականի հունիսի 25, Ջերֆալկո, Սկարլինո, Տոսկանա, Իտալիա) - կարմիրբանակային, հետո իտալական պարտիզան, պատերազմի ժամանակ մարմնով ծածկել է ֆաշիստական Գերմանիայի ռազմական կրակակետը։

   1938 թվականին ավարտել է մանկավարժական ուսումնարանը և դպրոցում գերմաներեն դասավանդել։ 1939 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ և մասնակցել Սովետա-ֆիննական պատերազմին, վիրավորվել է և մոտ կես տարի բուժվել Յարոսլավլի հոսպիտալում, որից հետո զորացրվել է և շարունակել դասավանդել հայրենի քաղաքի դպրոցում։ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի սկզբից կամավոր մեկնել է ռազմաճակատ: 1942 թվականի գարնանից ծառայել է Ղրիմի ռազմաճակատի քաղբաժնում:

   1942 թվականի մայիսի 8-ից 11-ը ընկնում է շրջապատման մեջ և գերվում։ 1942 թվականից համարվում է անհետ կորած։ Ըստ այլ վարկածի՝ գերվել է 1943 թվականին սլովակյան պարտիզանների հետ կապ հաստատելու համար հակառակորդի թիկունք նետվելու ժամանակ։

    Գերությունը անցկացրել է Իտալիայում: 1944 թվականին փախել և միացել է «Գուիդո Բոսկալիա» պարտիզանական բրիգադին։ 1944 թվականի հունիսի 25-ին պարտիզանների ջոկատը շրջապատվում է։ Շրջապատումից դուրս գալիս  ոտքից վիրավոր Քոլոզյանը սեփական մարմնով ծածկում է հակառակորդի հրակնատը, որը փակում էր նահանջի ճանապարհը։  Թաղված է Ջերֆալկոյում։

    «Գատզետտա Ուֆիչիալե» պաշտոնաթերթը, իր 1957 թվականի հունիսի 19-ի համարում հրապարակեց Գևորգ Քոլոզյանին հետմահու «Մարտական քաջության համար» բրոնզե մեդալով պարգևատրելու մասին։ 1966թվականի մարտի 4-ին պարզվեց հերոսի ինքնությունը, գտնվեցին նրա ազգականները և Իտալիայի դեսպանը ԽՍՀՄ-ում նրանց հանձնեց մեդալը։

(կարդալ ավելին...)