fon
logo
  
From the side of the case, you can uk replica watches intuitively feel the beautiful curve of replica watches this watch, slim case and elegant natural curvature. It is replica watch also very comfortable to wear on the wrist swiss watches replica and fits the wrist.

Հենրիկ Հայրիկի Աբրահամյան (1939 թվականի հոկտեմբերի 4 - 1999 թվականի հոկտեմբերի 27:  Զոհվել է ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ժամանակ) – պետական, հասարակական գործիչ, լրագրող, պատմական գիտությունների թեկնածու:

   Ծնվել է Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում:

   1986 թվականին նշանակվել է «Սովետական Հայաստան» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ:  1990-1999 թթ. եղել է «Հայաստան» թերթի գլխավոր խմբագիրը: 1999թ.-ի մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր:

   Որպես լրագրող և հրապարակախոս՝ Հենրիկ Աբրահամյանն իր գրիչը ծառայեցրել է ճշմարտության որոնմանը՝ ցուցաբերելով իր գործին անսահմանորեն նվիրված լրագրողին յուրահատուկ անկեղծություն:

   Հենրիկ Աբրահամյանը հեղինակ է գիտական, հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների:  Հեղինակել  է «Արիության հեռավոր ճանապարհին », «Ճակատագրի ճանապարհներ» (համահեղինակ՝ Գևորգ Դևրիկյան), «Ժամանակի երկու դեմքը», «Հայոց բերդերը», «Բայազետ» գրքերը:

(կարդալ ավելին...)