fon
logo
  

Կիմ Հայկի Շուքուրյան  (1924թվականի հուլիսի 26, Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) - 2000, մարտի 1, Երևան)- հայ բժիշկ, քիթկոկորդականջաբան (օտորինոլարինգոլոգ), վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1967)։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (1990)։

1947 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1962 թվականից եղել է Երևանի բժշկական ինստիտուտի քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների ամբիոնի վարիչը։ Շուքուրյանը ՀԽՍՀ-ում առաջինն է կիրառել լսողությունը վերականգնող վիրահատությունները։ Գիտական աշխատությունները հիմնականում նվիրված են անգինաների և քրոնիկական նշիկաբորբերի ախտածնության մեխանիզմների պարզաբանման, դրանց ախտորոշման և բուժման հարցերին։ Կիմ Շուքուրյանի գրչին են պատկանում ավելի քան 100 գիտական աշխատություններ: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական 15 ատենախոսություն, հրատարակվել է «Համառոտ տեղեկագիրք ականջի, քթի և կոկորդի հիվանդությունների» (Ե., 1973, համահեղինակ) աշխատությունը: 

Ким Айкович Шукурян (1924-2000)

Ким Айкович Шукурян (26-го июля 1924 года, Нор-Баязет (в настоящем – Гавар) – 1-го марта 2000 года, Ереван) – армянский врач, оториноларинголог, хирург. Доктор медицинских наук (1966), профессор (1967). Заслуженный деятель науки Республики Армения (1990). В 1947г. окончил лечебный факультет Ереванского медицинского института. Начиная с 1962г. был заведующим кафедрой заболеваний носа-горла-уха Ереванского медицинского института. Шукурян первым применил в Армянской ССР операции, восстанавливающие слух. Его научные труды в основном посвящены установлению патогенных механизмов ангин и хронического тонзиллита, вопросам их диагностики и лечения. Ким Шукурян написал более 100 научных трудов. Под его руководством защитили 15 кандидатских диссертаций, издан труд “Краткий справочник о заболеваниях уха, носа и горла” (Е., 1973, соавтор).

(կարդալ ավելին...)