fon
logo
  
From the side of the case, you can uk replica watches intuitively feel the beautiful curve of replica watches this watch, slim case and elegant natural curvature. It is replica watch also very comfortable to wear on the wrist swiss watches replica and fits the wrist.

Պահարե (Հայկ Սեդրակի Պետրոսյան, 1895թվականի փետրվարի 15, - 1968թվականի նոյեմբերի 1) - նորբայազետցի նշանավոր բանաստեղծ, դերասան, Վրաստանի Խորհրդային Հանրապետության վաստակավոր արտիստ 1943, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։

Ծնվել է 1895 թ. Նոր Բայազետում: Վաղ հասակից ծնողների հետ տեղափոխվել Թիֆլիս, սովորել Ներսիսյան դպրոցում, նկարչական ակադեմիայում, խաղացել Հայոց դրամատիկական թատրոնում։ Որոշ ժամանակ աշխատել է Բաքվի հայկական թատրոնում որպես դերասան և դրամատիկական ստուդիայի ղեկավար։ Այնուհետև երկար տարիներ աշխատել է Թբիլիսիի՝ Ստեփան Շահումյանի անվան դրամատիկական թատրոնում։

50-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում կոմիկ դերասանը խաղացել է շուրջ 300 դեր։ Պահարեն միաժամանակ զբաղվել է գրականությամբ, առանձին գրքերով լույս են տեսել նրա «Գյուղերի կանչը», «Գեղարքունիք», «Հայրենիք» բանաստեղծությունների ժողովածուները, գրել է «Կոմերիտ Վաղոն» պոեմը, դրամատիկական գործեր, «Չաղ-չաղ թագավորը» պիեսը։ Պահարեն պահանջկոտ, աշխատասեր դերասան էր, որի շնորհիվ դասվում է հայ թատրոնի տաղանդավոր կոմիկ դերասանների շարքը։ 1943 թ. Խորհրդային Վրաստանի գերագույն Սովետի նախագահությունը նրան շնորհել է վաստակավոր արտիստի բարձր կոչում:

(կարդալ ավելին...)