Գեդեոն Հայրապետի Միքայելյան (1907թվականի օգոստոսի 1- 1985թվականի դեկտեմբերի 1): Ծնվել է Նոր Բայազետ քաղաքում: Զորակոչվել է ԶՈւ 1924թ. սեպտեմբերի 1-ին Նոր-Բայազեդի ՇԶԿ-ի կողմից: 1928թ. ավարտել է Ալ. Մյասնիկյանի անվ. Հայկական միացյալ ռազմական դպրոցը (Երևան), ապա Անդրկովկասյան հետևակային դպրոցը (Թիֆլիս): Դասակի հրամանատար է ծառայել Հայկական 2-րդ հրաձգային գնդում: 1932թ. ավարտել է Մոսկվայի ռազմական օկրուգի Համամիութենական ԿԳԿ-ի անվ. դպրոցը: Եղել է 227-րդ զինվորական դպրոցի պետ (Երևան), ՀԽՍՀ Պաջավիաքիմի կենտրոնական խորհրդի նախագահ: 1941թ. հունիսի 22-ից եղել է ՀԽՍՀ աշխարհազորային շտաբի պետի տեղակալ: ՀՄՊ-ին մասնակցել է 1941թ. հուլիսից: Հրաձգային գնդի հրամանատար Միքայելյանը մասնակցել է Բելառուսի պաշտպանությանը, Մոսկվայի ճակատամարտին, Եֆրեմով ու Ելեց քաղաքների ազատագրմանը: 1943թ. հոկտեմբերի 9-ից մինչև 1944թ. հունվարի 7-ը մասնակցել է Խարկովի և Կրասնոգրադի ազատագրմանը: 1943թ. հոկտեմբերի 13-ին կոնտուզիա է ստացել: 1943թ. սեպտեմբերի 24-ին գ. Ստարի Օրլիկի (Կոբելյանսկի շրջ., Պոլտավայի մարզ, Ուկրաինա) շրջանում մարտերով դուրս է եկել Դնեպրի ափ և գիշերով ձեռնաշեն միջոցներով այն գետանցել ու հիմնավոր ամրապնդվել պլացդարմում: Դնեպրի հաջող գետանցման, արմ. ափին հենակետ հաստատելու և ընդլայնելու համար 209-րդ գվ. հրաձգային գնդի (73-րդ գվ. Հրաձգային դիվիզիա, 7-րդ գվ. Բանակ, Տափաստան. ռ-ճակատ) հրամանատար գվ. փոխգնդապետ Գեդեոն Հայրապետի Միքայելյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1943թ. հոկտեմբերի 26-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում: Գնդապետ Միքայելյանը զորացրվել է 1953թ.-ին: Եղել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող:
Гедеон Айрапетович Микаелян (1907-1985)
Гедеон Айрапетович Микаелян (1-го августа 1907 года – 1-го декабря 1985 года). Родился в городе Нор-Баязет. Был призван в ВС 1-го сентября 1924г. со стороны Нор-Баязетского районного военного комиссариата. В 1928г. окончил Армянскую объединенную военную школу имени Ал.Мясникяна (Ереван), потом – Закавказскую пехотную школу (Тифлис). Служил в должности командира взвода в 2-м Армянском стрелковом полку. В 1932г. окончил Всесоюзную школу имени КГК Московского военного округа. Был начальником 227-й военной школы (Ереван), председателем центрального совета Осоавиахима Армянской ССР. С 22-го июня 1941г. заместителем начальника добровольческого штаба Армянской ССР. В Великой Отечественной Войне участвовал с июля 1941г. Командир стрелкового полка Микаелян участвовал в обороне Белоруссии, битве за Москву, освобождении городов Ефремов и Елец. С 9-го октября 1943г. по 7-е января 1944г. участвовал в освобождении Харькова и Краснодара. 13-го октября 1943г. получил контузию. 24-го сентября 1943г. в районе Старый Орлик (Кобельянский район, Полтавская область, Украина) боями вышел на берег Днепра и ночью рукотворными средствами перешел реку и основательно закрепился на плацдарме. За успешное форсирование Днепра и развертывание и расширение плацдарма на берегу, командиру 209-го гвардейского полка (73-я гвардейская Стрелковая дивизия, 7-я Гвардейская армия, фронт Степь), гвардии подполковнику Гедеону Микаеловичу Айрапетяну, Приказом Президиума Верховного Совета СССР от 26-го октября 1943г. было присвоено звание Героя Советского Союза. Полковник Микаелян был демобилизован в 1953г. Был научным работником Института археологии и этнографии АН Армянской ССР.