fon
logo
  

Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան (1907 թվականի մայիսի 1 – 1981թվականի  մարտի 19), հայ կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր (1937), պրոֆեսոր (1939), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940):

Ծնվել է Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ):

1930-ին ավարտելով ԵՊՀ բժշկական ֆակուլտետը՝ աշխատել է նախ՝ որպես կեսաքիմիայի դասախոս, ապա՝ ղեկավարել Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի, այնուհետև, ավելի քան երկու տասնամյակ, բժշկական ինստիտուտի կեսաքիմիայի ամբիոնը։

Նրա գիտական գործունեության հիմնական ուղղություններն են՝ ուղեղի կենսաքիմիա, օքսիդացման պրոցեսներում և նյութափոխանակության նյարդային կարգավորման մեջ առանձին վիտամինների, ֆոսֆատիդների և կենսածին ամինների կենսաքիմիա։ Նրա հետազոտությունները հնարավորություն տվեցին կարևորել նիկոտինամիդ դինուկլետիդի մասնակցությունը ամինաթթուներից ամոնիակի գոյացման մեխանիզմում և նյութափոխանակության կարգավորման մեջ գամմակարագաթթվի դերը, պարզաբանել այդ ամինաթթվի կենսասինթեզի ու կատաբոլիզմի ուղիները, ուղեղում ամոնիակի գոյացման և չեզոքացման մեխանիզմի հարցերը, կատեխոլամիների ու ֆոսֆոլիպիդների կենսաքիմիական առանձնահատկությունները։ Դրանցից շատերը դարձել են առանձին ուղղություններ։ Հրաչյա Բունիաթյանը կենսաքիմիական գիտության հիմնադիրն է Հայաստանում։

Հեղինակ է շուրջ 250 գիտական աշխատությունների։ Եղել է կենսաքիմիայի ինստիտուտի կողմից լույս ընծայված «Ուղեղի կենսաքիմիայի հարցերը» գիտական ժողովածուների խմբագիրը։ ՀԽՍՀ ԳԱ և ԽՍՀՄ ԳԱ «Նեյրոքիմիա» միջազգային հանդեսի ստեղծումը նույնպես պայմանավորված է նրա մեծ հեղինակությամբ:

Նրա նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվել են միջազգային գիտաժողովներ՝ նվիրված կենսաքիմիայի, հատկապես՝ նեյրոքիմիայի հրատապ խնդիրներին:

Грачья Хачатурович Буниатян (1907-1981)

Грачья Хачатурович Буниатян (1-го мая 1907 года – 19-го марта 1981 года), армянский биохимик, биолог, доктор биологических наук (1937), профессор (1939), академик Академии Наук  Армянской ССР, заслуженный деятель науки Армянской ССР (1940). Родился в Нор-Баязете (в настоящем – Гавар). Окончив в 1930г. медицинский факультет Ереванского Государственного Университета, работал во-первых, как лектор биохимии, потом – руководил кафедрой биохимии Ереванского зооветеринарного института, далее, более чем двадцать лет – медицинского института. Основными направлениями его научной деятельности являются: биохимия мозга, биохимия отдельных витаминов, фосфатидов и биогенных аминов в процессах окисления и нервного регулирования в обмене веществ. Его исследования дали возможность придавать важность участию никотинамидных динуклетидов в механизме образования аммония и роли гамма-аминобутировой кислоты, выяснить пути биосинтеза этой аминокислоты и катаболизма, вопросам механизма образования и нейтрализации аммония в мозге, биохимическим особенностям катехоламинов и фосфолипидов. Многие из этих стали отдельными направлениями. Грачья Буниатян является основателем биохимической науки в Армении. Является автором около 250 научных работ. Редактор научных сборников “Вопросы биохимии мозга”, изданных со стороны Института Биохимии. Создание международного журнала ‘Нейрохимия” АН Армянской ССР и АН СССР также обусловлено его большим авторитетом. По его инициативе в Ереване были организованы международные научные коференции, посвященные актуальным проблемам биохимии, и особенно – нейрохимии.

(կարդալ ավելին...)