Հրանտ Գևորգի Բատիկյան (1909, դեկտեմբերի 26 - 1983, մարտի 31), հայ գենետիկ, կենսաբանական գիտությունների դոկտոր (1950), պրոֆեսոր (1951), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961): Ծնվել է Բաքվում։ 1926-ին ընդունվել է ԵՊՀ գյուղատնտեսական ֆակուլտետ, 1930-ին՝ Լենինգրադի (այժմ Սանկտ-Պետերբուրգ) համամիութենական բուսաբուծության ինստիտուտի ասպիրանտուրա: 1936-ին պաշտպանել է թեկնածուական, 1950-ին՝ դոկտորական ատենախոսություն։ 1951-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։
1950-1980-ին ղեկավարել է ԵՊՀ դարվինիզմի և գենետիկայի ամբիոնը, 1963-ին՝ հիմնադրել և ղեկավարել է նաև բջջաբանության պրոբլեմային լաբորատորիան։ 1950-1963-ին և 1968-1978-ին եղել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան: Այդ տարիներին Հրանտ Բատիկյանի ջանքերով ստեղծվել են կենսաքիմիայի, հողագիտության և ագրոքիմիայի, կենսաֆիզիկայի ամբիոններ։ 1963-1966-ին եղել է ԵՊՀ ռեկտոր:
Հեղինակ է ավելի քան 150 գիտական աշխատությունների, ձեռնարկների և մենագրությունների: Հիշարժան են նրա «Վեգետատիվ և սեռական հիբրիդների համեմատական ուսումնասիրությունը բույսերում» (ռուսերեն, Երևան, 1951) մենագրությունը, «Բույսերի գենետիկայի` սելեկցիայի հիմունքներով գործնական պարապմունքների ձեռնարկ» (Երևան, 1959) աշխատությունը:
Грант Геворгович Батикян (1909-1983)
Грант Геворгович Батикян (26-го декабря 1909 года – 31-го марта 1983 года), армянский генетик, доктор биологических наук (1950), профессор (1951), заслуженный деятель науки Армянской ССР (1961). Родился в Баку. В 1926 году поступил в факультет сельского хозяйства Ереванского Государственного Университета, в 1930 году – аспирантура Всесоюзного института растениеводства Ленинграда (в настоящем – Санкт-Петербург). В 1936г. защитил кандидатскую, 1950г. – диссертацию. В 1951г. ему было присвоено звание профессора. В 1950-1980г.г. руководил кафедру дарвинизма и генетики Ереванского Государственного Университета, в 1963г. учредил и руководил также проблемной лабораторией цитологии. В 1950-1963г.г. и 1968-1978г.г. был деканом факультета биологии Ереванского Государственного Университета. За это годы усилиями Батикяна Гранта были созданы кафедры биохимии, почвоведения и агрохимии, биофизики. В 1963-1966г.г. был ректором Ереванского Государственного Университета. автор более чем 150 научных работ, пособий и монографий. Памятными являются: монография “Сравнительное изучение вегетативных и половых гибридов в растениях” (на русском, Ереван, 1951), работа “Пособие практических занятий генетики растений по основам селекции” (Ереван, 1959).