Վահան Մարգարի Արծրունի (1857թվականի հունիսի 10, Նոր Բայազետ – 1947 թվականի հուլիսի 29, Երևան), կազմախոս, առողջաբան, ականջակոկորդաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԵՊՀ և ԵրԲԻ հիմնադիրներից: ԵՊԲՀ-ում առաջադեմ ուսանողներին տրվում է նրա անունով անվանական կրթաթոշակ։
Կրթություն ստացել է Ֆրանսիայում՝ ավարտելով Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Մասնագիտացել է քթի, կոկորդի, ականջի հիվանդությունների գծով և ընտրվել քիթ-կոկորդ-ականջաբանների ընկերության թղթակից անդամ։ 1889 թվականին Արծրունին վերադարձել է Թիֆլիս և նշանակվել քաղաքի սանիտարական բժիշկ, միաժամանակ աշխատել քաղաքային բուժարանում որպես քիթ-կոկորդի և ականջի հիվանդությունների բժիշկ, ըստ որում՝ աղքատ հիվանդներին բուժել է անվճար։ 1892-1893 թվականներին նա խոլերայի համաճարակի դեմ մղվող պայքարի ակտիվ կազմակերպիչներից էր։ Թիֆլիսում հրատարակել է շուրջ 30 բժշկական գիտահանրամատչելի գրքույկներ («Հիպնոտիզմ», մաս 1-2, 1892-1895, «Ամուսնություն», 1901, «Նորածին երեխաների հիվանդությունները», 1903), ինչպես նաև խոլերայի, ժանտախտի, բնական ծաղկի, վեներական և այլ վարակիչ հիվանդությունների մասին բրոշյուրները։
Հայկական դպրոցներում մտցրել է հիգիենայի դասավանդում։ Նա ուսումնասիրել է նաև ֆիզիկական դաստիարակության գիտական հիմունքները։ «Դպրոցական առողջապահություն» (1895) գրքում նա գրել է, որ դպրոցական հիգիենայում ամենակարևորը ֆիզիկական կրթությունն է։
Ваган Маргарович Арцруни (1857-1947)
Ваган Маргарович Арцруни (10-го июня 1857 года, Нор-Баязет – 29-го июля 1947 года, Ереван), анатом, гигиенист, отоларинголог, доктор медицинских наук, профессор, заслуженный деятель науки Армянской ССР, один из учредителей Ереванского государственного института и Ереванского медицинского института. В Ереванском государственном медицинском университете талантливым студентам дается стипендия имени Вагана Арцруни. Образование получил во Франции, окончив медицинский факультет Парижского университета. Специализировался по линии заболеваний носа, горла, уха и был избран членом-корреспондентом союза отоларингологов. В 1889 году Арцруни возвратился в Тифлис и был назначен санитарным врачом города, одновременно работал в городской амбулатории в качестве врача заболеваний носа-горла и уха, при этом, неимущих лечил бесплатно. В 1892-1893 годах был одним из активных организаторов борьбы против эпидемии холеры. В Тифлисе издал около 30 медицинских научно-популярных книжек (“Гипнотизм”, часть 1-2, 1892-1895, “Брак”, 1901, “Заболевания новорожденных детей”, 1903), а также брошюры о холере, чуме, натуральной оспе, венерических и других инфекционных заболеваниях. В армянских школах внедрил преподавание гигиены. Он изучал также научные основы физического воспитания. В книге “Школьное здравоохранение” (1895) он написал, что в школьной гигиене самое главное – физическое образование.