fon
logo
  

Սամվել Գրիգորի Քոչարյանց  (1909 -1993) - ականավոր գիտնական, Ռուսաստանի դաշնապետական միջուկային կենտրոնի` Փորձարարական ֆիզիկայի համառուսական գիտահետազոտական ինստիտուտի (ՌԴՄԿ-ՓՖՀԳԻ) գլխավոր կոնստրուկտոր (1959-1990 թթ.), Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Լենինյան մրցանակի, երեք Ստալինյան մրցանակների, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, Լենինի 6 շքանշանների և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանի ասպետ, Սարով և Նոր Բայազետ քաղաքների պատվավոր քաղաքացի, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Ծնվել է Նոր Բայազետում (Գավառ): 1937 թ. ավարտում է Մոսկվայի էլեկտրոտեխնիկական ինստիտուտը (ՄԷԻ): Հայրենական մեծ պատերազմի ավարտից անմիջապես հետո նա ներգրավվում է միջուկային զենքի ստեղծման աշխատանքներում խստորեն գաղտնի պահվող Արզամաս-16 գիտավանում (այժմ` Նիժնի Նովգորոդի մարզի Սարով քաղաք) Փորձարարական ֆիզիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում: Կես դար նա աշխատել է այնտեղ և եղել Խորհրդային Միության ամենագաղտնագրված մարդկանցից մեկը: 

Самвел Григорьевич Кочарянц (1909-1993)

Самвел Григорьевич Кочарянц (1909-1993) известный ученый, главный конструктор Всероссийского научно-исследовательского института экспериментальной физики Российского ядерного центра (РФЯЦ-ВНИИЭФ) (1959-1990г.г.), дважды Герой Социалистического Труда, лауреат Ленинской Премии, трех Сталинских премий, Государственной Премии СССР, заслуженный деятель науки и техники РСФСР, кавалер шести орденов Ленина и Ордена Октябрьской Революции, почетный гражданин городов Саров и Нор-Баязета, доктор технических наук, профессор. Родился в Нор-Баязете (Гавар). В 1937г. окончил Московский электротехнический институт (МЭИ). Сразу после Великой Отечественной Войны был вовлечен в работы создания ядерного оружия во Всесоюзном Научно-Исследовательском Институте Экспериментальной Физики в сверхсекретном научном городке Арзамас-16 (в настоящее время – город Саров Нижегородской области). Полвека он работал там и был одним из самых засекреченных людей Советского Союза.

(կարդալ ավելին...)