fon
logo
  
From the side of the case, you can uk replica watches intuitively feel the beautiful curve of replica watches this watch, slim case and elegant natural curvature. It is replica watch also very comfortable to wear on the wrist swiss watches replica and fits the wrist.

Հրանտ Խաչատուրի Հակոբյան (1927 թվականի դեկտեմբերի 17- 2011թվականի նոյեմբերի 23) - փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ, Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր, ԳՊՀ խորհրդի նախագահ:  Ծնվել է Նոր Բայազետի շրջանի (այժմ` Գեղարքունիքի մարզի) Սարուխան գյուղում` արհեստավորի ընտանիքում:

Հրանտ  Հակոբյանը նախաձեռնեց Գավառում բուհ ստեղծելու հայրենանվեր գործը, և նրա ջանքերով ու ՀՀ Կառավարության որոշմամբ 1993 թվականին հիմնադրվեց Գավառի պետական համալսարանը, որի հիմնադիր ռեկտոր նշանակվեց պրոֆեսոր Հակոբյանը:Այդ պաշտոնում նա աշխատեց մինչև 2006 թ-ը` իր ողջ ուժերը, եռանդը, մանկավարժական, կազմակերպչական փորձն ու գիտելիքները ներդնելով համալսարանի կայացման, ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացման և ժամանակակից ուսումնական հաստատություն ձևավորելու գործին:

Բազմամյա արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պրոֆեսոր Հակոբյանն արժանացել է բազմաթիվ պարգևների, պատվոգրերի և մեդալների: Հրանտ Հակոբյանը Գավառի պատվավոր քաղաքացի է: Հեղինակ է մեկ տասնյակ մենագրությունների ու գրքերի, ավելի քան 100 գիտական ու հրապարակախոսական հոդվածների:

(կարդալ ավելին...)