Ֆրունզե Վաղինակի Դովլաթյան ( 1927 մայիսի 27, Գավառ – 1997 օգոստոսի 30, Երևան), հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1983):
1943թ. սկսել է նկարահանվել ֆիլմերում։ 1959թ. ավարտել է Համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Ս.Գերասիմովի արվեստանոցը)։ 1959-1964թթ. աշխատել է որպես ռեժիսոր Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում, Գորկու անվան ստուդիայում, «Մոսֆիլմում»: Այդ մոսկովյան ստուդիաներում նկարահանել է՝ «Ով է մեղավոր» (ՎԳԻԿ-ի ստուդիա, 1958), «Դիմա Գորինի կարիերան» (Լ.Միրսկու հետ, Գորկու անվ. ստուդիա, 1961), «Առավոտյան գնացքներ» (Լ.Միրսկու հետ, «Մոսֆիլմ», 1963): 1966-1969թթ. ՀԽՍՀ Կինեմատոգրաֆիստների միության առաջին քարտուղար։ 1986-ից «Արմենֆիլմի» գեղարվեստական ղեկավար։ Դովլաթյանը 1994–1997 թվականներին եղել է Հայաստանի «Թեքեյան մշակութային միության» նախագահը:
Фрунзе Вагинакович Довлатян (1927-1997)
Фрунзе Вагинакович Довлатян (27-го мая 1927 года, Гавар – 30-го августа 1997 года, Ереван), армянский кинорежиссер, сценарист и актер, народный артист СССР (1983). С 1943г. начал сниматься в фильмах. В 1959г. окончил режиссерский факультет Всесоюзного киноинститута (ВГИК) (мастерская Герасимова С.). 1959-1964г.г. работал режиссером в Центральной студии документальных фильмов, студии имени Горького, Мосфильме. В этих московских студиях снял: “Кто виноват” (студия ВГИК-а, 1958), “Карьера Димы Горина (совместно с Л.Мирским, студия имени Горького, 1961), “Утренние поезда” (совместо с Л.Мирским, “Мосфильм”, 1963). 1966-1969г.г. первый секретарь Союза кинематографистов Армянской ССР. Начиная с 1986г. – художественный руководитель Арменфильма. 1994-1997г.г. Довлатян был председателем “Культурного Союза Текеян” Армении.