ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈւՆ
ՌԴ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված` Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝
Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝
Հարգելի՛ ՀՀ քաղաքացիներ
խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:
Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ կայքէջից՝ http://publication.pravo.gov.ru
Եթե երիտասարդ ես ակտիվ, նախաձեռնող, ստեղծագործ, հանրօգուտ աշխատանքներ կատարելու պատրաստակամ, ապա միացիր «Երիտասարդ առաջնորդների ճամբար»-ին:
Ծրագրին կարող են մասնակցել Գեղարքունիքի մարզի հինգ տարածաշրջանների 20-36 տարեկան երիտասարդները: Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդների առաջնորդական և կառավարչական հմտությունները, առավել ակտիվ և արդյունավետ ներգրավել հանրօգուտ ծրագրերում՝ նպաստելով Գեղարքունիքի մարզի երիտասարդների մոտ քաղաքացիական գիտակցության բարձրացմանը՝ վերջիններիս որպես քաղաքացիական հասարակության առաջնորդների վերապատրաստման միջոցով:
Ծրագիրը կոչված է ստեղծելու փոխադարձ ճանաչողական դաշտ` երիտասարդությանը երկրի հասարակական-քաղաքական դաշտում ներգրավման և ակտիվ մասնակցության ապահովման նպատակով: Դասընթացները կվարեն հասարակական եւ քաղաքական ոլորտում կայացած մասնագետներ:
Ծրագիրն իրականացվում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի համատեղ ֆինանսավորմամբ:
Դասընթացները տեղի կունենան 22.06.2018-24.06.2018 օրերին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: Դասընթացներին մասնակցելու համար պետք է լրացնել կայքում՝ http://y-l-c.info/ տեղադրված թեստը, այնուհետև կանցկացվի հարցազրույց՝ վերջնական մասնակիցներին որոշելու համար: Դիմելու վերջնաժամկետը 31.05.2018 թ.:
Հեռ. (+374) 94 69-69-78, (+374) 91 69-69-97
Էլ. Փոստ yleaderscamp@gmail.com
Հայտնվում է Գավառ քաղաքի ազգաբնակչությանը, որ Գավառի ՙԱթոյի ձոր՚, ՙԱղի գոլ՚, ՙԿապույտ աղբյուր՚, ՙԱէրոպորտ՚, ՙԲաղշներ՚, ՙՅոնջարաղ՚, ՙԽարաբեք՚, ՙՄուրադխանցու փոս՚, ՙԿուտուզ՚, Հացառատի ՙԱղլներ՚, ՙԿուռաբներ՚, ՙՀաջոներ՚, ՙԽարաբեք՚, ՙՍպիտակ քար՚, ՙՓոշոտ՚, ՙՄշեցու ձոր՚, ՙԱղվեսձոր՚, Արծվաքարի ՙԲայրամի գոլ՚, ՙՄանիչար՚, ՙԹագավորական շարք՚ տարածքները, ինչպես նաև բոլոր խոտհարքները մշակվել են ռոդիֆակումով /մկնդեղով/: Խնդրվում է անասուններին հեռու պահել նշված տարածքներից: Գավառի քաղաքապետարան
Նորատուս գյուղում վաճառում են 40 հատ երկաթյա սեղաններ` երկարությունը 1մ 50սմ, բարձրությունը` 80սմ, լայնությունը` 75սմ: Գները` պայմանագրային: Հեռ.` 091-500-827:
Գանձակ գյուղում վաճառում են կարտոֆիլի 2 տեսակի էլիտար սերմացուներ` գերմանական ՙԷնդավուր՚ և ՙՏաիստա՚: Հեռ.` 093-33-69-72:
Զ. Անդրանիկի 40 հասցեում` Գավառից Կարմիրգյուղ տանող ճանապարհին, զորամասի դիմաց գործող ավտոպահեստամասերի և գյուղգործիքների խանութ-սրահից կարող եք ձեռք բերել իտալական ՙԲԻ ՍԻ ԷՍ՚ ֆիրմայի և չինական արտադրության տրակտորներª կցորդներով, մոտոբլոկներ` կցորդներով,հողաֆրեզներ, հող մշակող տարբեր սարքավորումներ, կարտոֆիլաքանդիչ, բանջարաբոստանային կուլտուրաների բոլոր տեսակի սերմեր և պարարտանյութեր, ինչպես նաև ռուսական և արտասահմանյան արտադրության ցանկացած մակնիշի ավտոմեքենաների պահեստամասեր: Պատվերների համար զանգահարել 093-41-02-00 հեռախոսահամարով:
Գավառի շուկայի դիմաց գործող ՙ՚Օրիենտալ տուր ընկերությունն իրականացնում է մատչելի և հարմարավետ ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ՝ հետևյալ ուղղություններով. Վոլգոգրադ, Սարատով, Պենզա, Նիժնի Նովգորոդ, Յարոսլավլ, Չեբոկսար, Յոշկար Օլա, Կիրով, Սամարա, Ուֆա, Կազան, Չեբոկսարի, Օրենբուրգ, իսկ հենց Օրիենտալի գրասենյակից Չելյաբինսկի տոմս ձեռք բերելու դեպքում գինը՝ 35000 դրամ: Հեռ.՝ 098-242-242:
Բնակության վայրը փոխած կամ մահացած բաժանորդների բնակարաններում բնական գազից փաստացիորեն օգտվող քաղաքացիներին /նրանց կողմից լիազորված անձանց/ խնդրվում է հնարավոր սեղմ ժամկետում ներկայանալ Գավառի ԳԳՄ և բաժանորդների անվանափոխություն կատարելու միջոցով դառնալ բաժանորդ: Անհրաժեշտ փաստաթղթերն են. 1. Անձնագիրը /պատճենը/ 2. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը /պատճենը/, դրա բացակայության դեպքում տեղեկանք բնակության վայրի մասին: Սույն պահանջը չկատարելու դեպքում վերոնշյալ բնակարանների գազամատակարարումը կդադարեցվի:
Հիշեցում Հայաստանի Հանրապետության Կառավարությանª 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշման համաձայնª ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից սահմանվել է ժամանակացույցª գործատուներից աշխատանքային գրքույկները տարածքային բաժիններ ներկայացնելու վերաբերյալ: Ժամանակացույցը տեղակայված է Ծառայության պաշտոնական կայքէջում (www.ssss.am) և, ըստ ժամանակացույցի, աշխատանքային գրքույկները գործատուների կողմից Ծառայության համապատասխան ստրաբաժանումներ ներկայացնելու համար անհրաժեշտ է առաջնորդվել որոշման պահանջներով: Հարցերի համար դիմել Սոցիալական ապահովությանª Գավառի տարածքային բաժին (հասցեª ք. Գավառ, Զ. Անդրանիկի 14) կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներովª 077-44-33-16,077-97-16-88, 098-88-11-37: