Գավառի քաղաքապետարանը պետության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրում է աշնանացան ցորենի 1-ին վերարտադրության և էլիտա դասի սերմացու` 1:2 փոխհարաբերությամբ, հաջորդ աշնանը վերադարձնելու պայմանով: Ցանկացողները դիմեն Գավառի քաղաքապետարան
Գավառի պետական համալսարանը հայտարարում է դիմում հայտերի ընդունելություն այն շրջանավարտների համար, ովքեր ընդունելության քննություններից ստացել են դրական գնահատականներ, սակայն դիմում հայտ չեն ներկայացրել կամ մրցույթից դուրս են մնացել :
Մանրամասն տեղեկությունների համար դիմել համալսարան կամ զանգահարել (060) 46 12 43, (0264) 2 57 75 հեռախոսահամարներով:
ԳՊՀ ընդունող հանձնաժողով
ՀՀ կրթության և գիտության նախարարության Գավառի պետական երաժշտական քոլեջը հայտարարում է 2016-2017 ուսումնական տարվա ընդունելություն` անվճար և վճարովի հիմունքներովª հետևյալ մասնագիտությունների գծով. * Դաշնամուր * Ջութակ * Ժողովրդական գործիքներ /դուդուկ, շվի, քանոն, դհոլ/ * Երգեցողություն * Երգչախմբավարություն * Գեղանկարչություն: Ընդունելությունը կատարվում է հիմնական ընդհանուր և միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության հիման վրա: Անվճար հիմունքներով ընդունվողները ստանում են կրթաթոշակ: Քոլեջ կարող են ընդունվել և զուգահեռ կրթություն ստանալ այլ ուսումնական հաստատություններում հեռակա սովորողները: Քոլեջի գերազանցությամբ ավարտած շրջանավարտները կարող են ուսումը շարունակել համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների 2-րդ կամ 3-րդ կուրսերում: Դիմումներն ընդունվում են ամեն օրª ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն: Հեռ.` 0264-2-66-66: Տնօրենություն
Գավառի ՙԱկադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ ՊՈԱԿ-ը հայտարարում է 2016-2017 ուսումնական տարվա ընդունելություն` հեռակա և առկա /ցերեկային/ ուսուցմամբ միջնակարգ /12-ամյա/ և հիմնական /9-ամյա/ կրթության հիմքի վրա` հետևյալ մասնագիտությունների գծով. 1. Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում 2. Հաշվապահական հաշվառում 3. Ֆինանսներ 4. Մենեջմենթ /կառավարում/ 5. Անասնաբուժություն 6. Համակարգիչների շահագործում /նախնական մասնագիտական արհեստագործական/ կրթությամբ: Քոլեջի լավագույն շրջանավարտները ուսումը կարող են շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում` համապատասխան կամ հարակից մասնագիտության գծով` 2-րդ կուրսից: Նախնական մասնագիտական կրթության հիմքով սովորողները ուսումնառության ընթացքում ստանում են զինվորական ծառայությունից տարկետման իրավունք: Դիմումները տրվում են տնօրենի անունով` կցելով փաստաթուղթ կրթության մասին /բնօրինակը/, 4 լուսանկար 3x 4 չափսի, անձը հաստատող փաստաթուղթ, կցագրման վկայական: Դիմել ք. Գավառ, Ազատության 38: Հեռ.` 2-34-02:
Գավառտրանս ընկերությունը հայտնում է, որ ս./թ. յգոստոսի 1-ից ՙՄերսեդես՚ մակնիշի միկրոավտոբուսը Երևանից Գավառ առաջին երթուղին ՙՌայկոմից՚ կիրականացնի ժամը 08:30-ին: Նույն միկրոավտոբուսը կիրականացնի նաև Գավառ-Երևան վերջին երթուղին` ժամը 18:00-ին: Սույն ժամերի վերաբերյալ առաջարկություններ ունենալու դեպքում կարող եք դիմել Գավառ տրանսի տաքսի ծառայություն, որպեսզի կարողանանք մեր երթուղիները կազմակերպել ձեզ ավելի հարմար ժամերի: Հեռ.` 093-22-15-55, 091-22-15-55:
ՀՀ կրթության և գիտության նախարարության Գավառի պետական բժշկական քոլեջը հայտարարում է 2016-2017 ուսումնական տարվա ընդունելություն` ՙՄանկաբարձական գործ՚, ՙՔույրական գործ՚, ՙԴեղագործություն՚, ՙԱտամնատեխնիկական գործ՚ մասնագիտությունների գծով: 9-ամյա և 12-ամյա կրթության հիմքով դիմորդների համար հատկացվում են անվճար և վճարովի ընդունելության տեղեր: Քոլեջի շրջանավարտը ստանում է պետական նմուշի դիպլոմ և արտոնագիր/ լիցենզիա/: Գերազանցության դիպլոմ ստացած ուսանողները ցանկության դեպքում կարող են ուսումը շարունակել հանրապետության բժշկական բարձրագույն ուսումնական հաստատություններում: Քոլեջում դիմորդի փաստաթղթերն ընդունվում են 2016թ. հուլիսի 20-ից մինչև ընդունելության քննության օրվանից 2 օր առաջ, բայց ոչ ուշ քան օգոստոսի 23-ը` աշխատանքային օրերին` ժամը 9:00-16:00: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գավառի պետական բժշկական քոլեջª ք. Գավառ, Նալբանդյան 91/1: Հեռ.` 2-83-08: Ընդունող հանձնաժողով
Վարդենիսի Բժշկա-հումանիտար քոլեջը հայտարարում է 2016-2017 ուստարվա ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով. 1.Բուժքույրական գործ - ուսուցման ձևը՝ առկա (ստացիոնար) 2.Մանկաբարձական գործ՝ առկա 3.Դեղագործական գործ` առկա 4.Բուժական կոսմետոլոգիա՝ առկա: Ընդունվել կարող են 9-րդ և 12-րդ դասարաններն ավարտածները: Անժամկետ լիցենզիա 0022: Մանրամասների համար դիմել Վարդենիսի Բժշկա-հումանիտար քոլեջի տնօրենությանը: Հասցեն՝ ք.Վարդենիս, Վ. Համբարձումյան 19: Հեռ.՝ 093-77-82-19
Վարդենիսի՝ Վ. Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտը հայտարարում է 2016-2017 ուստարվա հեռակա բաժնի ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով. 1.Մանկավարժություն և մեթոդիկա 2.Պատմություն 3.Հայոց լեզու և գրականություն: Ընդունվել կարող են 12-րդ դասարանն ավարտածները և հատկապես դպրոցներում աշխատող միջին մասնագիտական կրթությամբ մանկավարժները: Մանրամասների համար դիմել Վարդենիսի՝ Վ. Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտի տնօրենությանը: Հասցեն՝ ք. Վարդենիս, Վ. Համբարձումյան 19: Հեռ.՝ 093-77-82-19
Գեղարքունիքի մարզպետարանի և Իզերի դեպարտամենտի միջև համագործակցության շրջանակներում 2016 թ. հունիսի 28-ից Գավառում կմեկնարկեն ֆրանսերեն լեզվի անվճար դասընթացներ: Գրանցվելու և լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 096 48 29 06 կամ 093 48 29 06 հեռախոսահամարներով:
Հարգելի դիմորդներ, Գավառի պետական համալսարանը հայտարարում է առկա ուսուցման բակալավրիատի 2016թ. ընդունելության երկրորդ փուլ՝ հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը ներառյալ, բոլոր այն դիմորդների համար, ովքեր առաջին փուլում չեն լրացրել դիմում-հայտ կամ չեն հայտագրել առարկաներ:
Գեղարքունիքի մարզի դպրոցների այն շրջանավարտները, ովքեր 2016 թվականին կընդունվեն Գավառի պետական համալսարան, կարող են մասնակցել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի« ՙԺիրայր Նիշանյան հիմնադրամ՚-ի մրցույթին և ստանալ ուսման վարձավճարը:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել համալսարան կամ զանգահարել (060) 46 12 43, (060) 46 12 99, (0264) 2 57 75 հեռախոսահամարներով: ԳՊՀ ընդունող հանձնաժողով