fon
logo
  

Գավառի տնտեսություն

Գավառ քաղաքում 2014 թվականից իր գործունեությունն է սկսել «Սեւան» հանքային ջրերի գործարանը, որը սակայն ամբողջ հզորությամբ չի աշխատում: Սպառման հիմնական շուկան ՀՀ է:

Համայնքում գործում են նաեւ կոշիկի մի քանի փոքր արտադրամասեր, որոնց սպառման հիմնական շուկան Գավառի տարածաշրջանն է: Արտադրանքի որոշ մասը նաեւ արտահանվում է: Գավառում գործում է նաեւ լիմոնադի արտադրամաս, որի սպառման հիմնական շուկան Գեղարքունիքի մարզն է:

Գավառում գործում են նաեւ տրիկոտաժի փոքր արտադրություն, կաթնամթերքի մթերման կետ,

հացի փռեր եւ թխվածքի արտադրամասեր, որոնց սպառման հիմնական շուկան Գեղարքունիքի մարզն է:

Առկա է նաեւ հացահատիկի վերամշակման արտադրամաս, որը սակայն իր գործունեությունը ծավալում է մասնակի:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԸ, ՀԻՄՆԱԿԱՆ ՍՊԱՌՄԱՆ ՇՈՒԿԱՆԵՐ

Բնակչության մոտ 31% -ը զբաղվում է գյուղատնտեսությամբ: Հիմնականում ցանում են ցորեն, գարի, կարտոֆիլ, կաղամբ, կորնգան, առվույտ, եւ բանջարաբոստանային այլ կուլտուրաներ: Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու եւ մեղր: Երաշտի տարիներին անասնապահության բնագավառում նույնպես մեծ դժվարություններ են առաջանում:

Ոռոգման ցանցի մաշվածության պատճառով բնակիչները դժվարանում են կազմակերպել գյուղատնտեսական մթերքների արտադրությունը: Երաշտի տարիներին գյուղացին կորցնում է բերքի մոտ 30-50%-ը:

Արտադրված գյուղատնտեսական մթերքի հիմնական սպառման շուկան Գավառի տարածաշրջանն է ու Երեւան քաղաքը:

Համայնքը չունի բավարար չափով գյուղատնտեսական տեխնիկա, տեխնոպարկն անմխիթար վիճակում է: Գյուղատնտեսական գործունեությունը իրականացվում է մասնավոր հատվածի կողմից, ինչի արդյունքում անվերահսկելի է դառնում գնային քաղաքականությունը:

 

  • Գյուղատնտեսության զբաղվածության մակարդակը` 80%
  • Համայնքի ոռոգելի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ՝ մոտ 700 հա
  • Արոտավայրերի ջրարբիացման մակարդակը` միջին
  • Խոշոր եւ մանր եղջերավոր անասունների քանակը` համապատասխանաբար 5650 եւ 3780
  • Արտադրվում է կաթ, միս, բուրդ, ձու, մեղր
Advertising


Գավառի տնտեսություն
« ‹ Prev Page 1 of 1 Next › »