fon
logo
  

Համայնքի իրավիճակի նկարագրություն

 

Բերդկունք գյուղը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին, ծովի մակարդակից 1930-2010 մ բարձրության վրա:

Տրանսպորտային կապը բնակավայրերի հետ իրականացնում է Մ-10 Սևան-Գավառ մայրուղու միջոցով: Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված տարածքը՝ 841,92 հա: Գյուղի հեռավորությունը մարզկենտրոնից կազմում է 10 կմ, իսկ մայրաքաղաքից 90 կմ: Գյուղը հյուսիսային կողմից հարևան է Լճափ համայնքին, իսկ հարավային կողմից՝ Հայրավանքին:

Գյուղի հյուսիս-արևելյան մասում է գտնվում «Սպիտակ Բերդ» ամրոցը /մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ/, գյուղի տարածքում կա 11-12 դդ. եկեղեցի՝ շուրջը գերեզմանոց /12-20 դդ/, տապանաքարեր /16-17 դդ/:

Բերդկունք (նախկինում Աղկալա) հիմնականում բնակվել են ադրբեջանցիներ:  1920 թ. սկսած գյուղը բնակեցվել է Գավառի տարածքի Նորատուս և Գանձակ գյուղի բնակիչներով:

Գյուղի բնակչությունը այսօրվա դրությամբ կազմում է 296 մարդ:

 

Համայնքի վարչական տարածքի, առկա և մշտական բնակչության, տնային տնտեսությունների ցուցանիշները (01.01.2016 թ. դրությամբ)

 

Հ/Հ

Բնակավայրի

անվանումը

Վարչական

Տարածքը

(հա)

Առկա

բնակչության

թվաքանակը

(մարդ)

Մշտական

բնակչության

թվաքանակը

(մարդ)

Առկա տնային

տնտեսություն

ների թվաքանակը

Մշտական

տնտեսություն

ների

թվաքանակը

1.

 

Բերդկունք

841.92

273

296

70

76

 

Համայնքի բնակչության 55.4 %-ը կազմում են տղամարդիկ և 44.6 %-ը կանայք:

 

Համայնքի բնակչության տարիքային և սոցիալական կազմի

ցուցանիշները  (01.01.2016 թ. դրությամբ)

 

Հ/Հ

 

 

                            Ցուցանիշները

Ընդամենը

համայնքում

1.

Առկա բնակչության թիվը,այդ թվում՝

273

 

Տղամարդիկ

145

 

Կանայք

128

 

0-5 տարեկաններ

27

 

6-16 տարեկաններ

55

 

16-62 տարեկաններ

157

 

63 և բարձր տարեկան

34

2.

Թոշակառուներ,այդ թվում՝

44

 

տարիքային

36

 

Հաշմանդամություն ունեցողներ

8

3.

Միակողմանի ծնողազուրկ երեխաներ

2

4.

Արցախյան պատերազմի մասնակիցներ

4

5.

Զբաղվածներ

125

6.

Առկա տնային տնտեսություններ

70

7.

Նպաստառու ընտանիքներ

21

8.

Արտագնա /սեզոնային/ աշխատանքի մեկնողներ

23

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Բերդկունք գյուղական համայնքի բյուջեն հիմնականում գոյանում է սեփական եկամուտներից:

Համայնքի գյուղացիական տնտեսությունները հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ:

Համայնքը  ոռոգման ջրամբար և ջուր չունենալու պատճառով դժվարանում է կազմակերպել գյուղմթերքների արտադրությունը: Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, կորնգանի, կարտոֆիլի և այլ բանջարանաբոստանային կուլտուրաների արտադրությամբ: Երաշտի տարիների գյուղացին կորցնում է բերքի 45-50 %ը:

 

Համայնքում առկա անասնագլխաքանակի տվյալները (01.01.2016 թ. դրությամբ)

 

հ/հ

            ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

1

Խոշոր եղջերավոր անասուններ,այդ թվում՝

428

 

կովեր

232

2

Խոզեր

15

3

Ոչխարներ և այծեր

119

4

Ավանակներ և ջորիներ

1

5

Ձիեր

10

6

Հավեր և այլ թռչուններ

865

7

Մեղվաընտանիքներ

111

 

Համայնքում չկան գործող ոչ կառավարական կազմակերպություններ (ՀԿ-ներ, հիմնադրամներ և այլն): Գյուղը չունի միջնակարգ դպրոց, սակայն գյուղի 49 դպրոցական երեխա սովորում է հարևան Հայրավանք համայնքում, որը Բերդկունք համայնքից հեռու է 3 կմ: