Ծաղկաշենը եղել է հնագույն բնակավայր, ինչի մասին վկայում է 9-10 դարերի խաչքարերը Թուխ Մանուկ սրբատեղում: Գյուղը վերաբնակեցվել է 1828-1829 թվականներին հիմնականում Բայազետի Արծափ և Ալաշկերտի Դիզա գյուղերից , Մուշից գաղթածների կողմից, որոշ ընտանիքներ տեղափոխվել են հարևան Գանձակ գյուղից: Ծաղկաշենի արևմտյան մասում կա 9-10 րդ դարերում կառուցված Սբ. Հովհաննես եկեղեցին: Նախկինում գյուղը անվանվել է Վերին Գանձակ, Քերիմաշեն Համայնքի բնակիչները հիմնականում հնաբնակ հայեր են, համայնքում ուժեղ են ազգայնական կապերը:
Համայնքը գտնվում է ծովի մակերևույթից 2160-2200մ բարձրության վրա , կլիման բարեխառն է, լեռնային՝ մեղմ ամառներով և չափավոր ցուրտ ձմեռներով: Ցուրտ օրերը հիմնականում սկսվում են հոկտեմբերի վերջին տասնօրյակից և ձգվում մինչև ապրիլի վերջը:Քամիները հիմնականում հարավ-արևմտյան ուղղության են: Ամառային ամիսներին հաճախանում են նաև հյուսիսային ուղղությամբ քամիները: