Գեղարքունիքիի մարզի Ծովազարդ գյուղը գտնվում է Սևանա լճի Հյուսիս-Արևմտյան ափին` ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա, համայնքից վերև ձգվում է Գեղամա լեռնաշխթան, իր բարձրադիր գագաթներով և լանջերով: Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը զով: Միջին ջերմաստիճանը համայնքում կազմում է 17-19 0C, ամենացածրը` 20-25 0C, ամենաբարձրը` 25-30 0C: Հաճախակի են չորային, երաշտ տարիները, որից շատ է տուժում գյուղատնտեսությունը:
Համայնքի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն Ծովազարդի դարերի խորքից գալը վկայում է V-VII դարին պատկանող եկեղեցու ավերված հիմքը, որը գտնվում է համայնքի կենտրոնական մասում:
Համայնքը իր ամբողջ պատմության ընթացքում ժամանակ առ ժամանակ բնակեցվել է քրիստոնյաներով և մուսուլմաններով: Այդ են վկայում հայտնաբերված գերեզմանները և անվանումները: Վերջնականապես բնակեցվել է 1922 թ.-ին: Համայնքի բնակչության հիմնական մասը կազմում են մարզի համայնքներից /Արծվաքար, Սարուխան, Նորատոս/ եկածները և 1914 թ. Մեծ Եղեռնից գաղթածները արմատներով մշեցիներ:
Համայնքում առկա եկեղեցիների, բազմաթիվ խաչքարերի, և Սևանա լճի ափին գտնվելու շնորհիվ կարելի է զարգացնել զբոսաշրջությունը:
Համայնքը մարզկենտրոնից գտնվում է 20 կմ Հյուսիս-Արևմուտք: Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 80 կմ է:
Վարչական տարածքը կազմում է 3941.14 հա, որից գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 2002.56 հա, բնակելի տարածքը` 399.11 հա, արդյունաբերական, ընդերքօգտագործման 16.59 հա, բնապահպանական, հանգստի և պատմամշակույթային հողեր 222.44 հա, պետական սեփականություն հանդիսացող հողերը` 1300.44 հա:
Համայնքում առկա է 385 առանձնատուն ՝ 62000 քմ. տարածքով:
Համայնքի բնակչությունը 2016 թ. հունվարի 1-իդրությամբ կազմում է 2202 մարդ:
Համայնքի մշտական բնակչության ու տնային տնտեսությունների ցուցանիշները(01.10.2016 թ. դրությամբ)
| 
			 Հ/Հ  | 
			
			 Ցուցանիշները  | 
			
			 Մարդ  | 
		
| 
			 1.  | 
			
			 Բնակչության թվաքանակը, մարդ  | 
			
			 2202  | 
		
| 
			 2.  | 
			
			 Տնային տնտեսությունների թվաքանակը  | 
			
			 552  | 
		
| 
			 2.1  | 
			
			 Այդ թվում՝ժամանակավոր կացարաններում  | 
			
			 6  | 
		
| 
			 2.2  | 
			
			 Կիսակառույց տներում բնակվող  | 
			
			 9  | 
		
| 
			 3.  | 
			
			 Ընտանեկան նպաստստացող ընտանիքների քանակը  | 
			
			 96  |