Գյուղը հիմնադրվել է 1928 թ. Արևմտյան Հայաստանից գաղթածների կողմից: Սակայն մինչ այդ գյուղի տարածքում եղել է բնակավայր, որի վկայությունն է 7-8-րդ դարերում կառուցված վանքը և կիկլոպյան կառույցները:
Նախկին Խորհրդային Միության տարիներին գյուղը բավականին լավ ավանդույթներ է ունեցել դաշտավարության և անասնապահության բնագավառներում:
1937թ. հիմնադրվել է Լանջաղբյուրի կոլտնտեսությունը, որը 1972 թ. վերածվել է պետական տնտեսության, իսկ 1991 թ. լուծարվել: Հիշյալ ժամանակահատվածում գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են հանդիսացել հացահատիկային կուլտուրաների` ցորեն, գարի և կերային մշակաբույսերի` կորնգանի հաջորդական, կարտոֆիլի մշակումը, ինչպես նաև անասնապահություն: 1991-92 թթ. բնակիչների 99 % օգտվել է հողերի սեփականաշնորհումից` ձևավորելով գյուղացիական տնտեսություններ:
1905 թ. գյուղում կառուցվել է հունա-հռոմեական ոճի եկեղեցի, որը խորհրդային տարիներին վերածվել է պահեստի և անուշադրության հետևանքով գտնվում է կիսաքանդ վիճակում:
Լանջաղբյուր համայնքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում: Համայնքը հարակից է Սարուխան, Կարմիրգյուղ, Գեղարքունիք բնակավայրերին: Համայնքի հեռավորությունը Գավառից կազմում է 9 կմ, մայրաքաղաքից 110 կմ: Համայնքի վարչական տարածքը կազմում է 2412 հա:
Գյուղը ունի լեռնային ռելիեֆ և գտնվում է ծովի մակարդակից 2050 մ բարձրության վրա, իսկ վարչական տարածքը` 2000- 2200 մ: Տարեկան միջին ջերմաստիճանը` հունվարին -18 C՞ (նվազագույնը -40 C՞), հուլիսին միջին ջերմաստիճանը կազմում է 25 C՞, իսկ առավելագույնը 35 C՞: Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 450 մմ:
Լանջաղբյուր համայնքի ընդհանուր վարչական տարածքը կազմում է 3601.06 հա:
Համայնքի բնակչության տարիքային և սոցիալական կազմի ցուցանիշները (01.01.2016 թ. դրությամբ)
Հ/հ |
Ցուցանիշները |
Ընդամենը համայնք |
1. |
Առկա բնակչության թիվը, այդ թվում՝ |
2491 |
|
Տղամարդիկ |
1200 |
|
Կանայք |
1291 |
|
0-6 տարեկան , այդ թվում՝ |
132 |
|
- 0-3 տարեկան |
60 |
|
- 3-6 տարեկան |
72 |
|
7-17 տարեկան |
236 |
|
18-63 տարեկան |
2011 |
|
63-ից բարձր տարեկան |
242 |