Գանձակ համայնքը՝ նախկինում Քոսամահմեդ, ապա Բատիկյան, վերաբնակեցվել է 1828 թվականին Արևմտյան Հայաստանի Բայազետի և Ալաշկերտի գավառներից տեղահանված հայերով։ Գանձակ է վերանվանվել 1991 թվականի օգոստոսի 8-ին։ Գյուղի պատմություն ավելի հին է, որի վկայությունն է գյուղի կենտրոնում պահպանվող 9-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցին։
Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 2000-2750 մ բարձրության վրա, որի տարածքը վերջանում է Գեղամա լեռների ամենաբարձր գագաթի՝ Աժդահակի ստորոտում[2]։
Գյուղի կլիման ամռանը զով է, ձմռանը՝ ցրտաշունչ։ Հաճախակի են չորային, երաշտ տարիները և ցրտահարությունները, որից շատ է տուժում գյուղատնտեսությունը։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, երկրագործությամբ, բանջարաբուծությամբ և թռչնաբուծությամբ։
Համայնքն ունի դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, մանկապարտեզ(աշխատում է սեզոնային կարգով՝ տարեկան 4 ամիս)։
Ժողովրդագրություն
2016թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքն ունի 1400 տնտեսություն և 4287 բնակիչ, որից տղամարդ` 2232, կին` 2055։
Բնակչության սոցիալական կազմը հետևյալն է՝
Համայնքի վարչական տարածքը
Համայնքի վարչական տարածքը կազմում է 3827.0 հա, որից բնակավայրի տարածքը կազմում է 367.67 հա, իսկ վարելահողերը` 919.2 հա:
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 446-Ն որոշմամբ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել են համայնքին և հանդիսանում են համայնքային սեփականություն՝ 1791.99 հա: